Դեպի վեր

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյան. թքած ունեմ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան

newsarmenia.am02/17/2017, 6:35

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյան. թքած ունեմ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հայտարարել է, որ չի կենտրոնանում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրների վրա։
«Մենք ապրում ենք մի հասարակությունում, երբ մարդիկ սովորել են «ամբոխի մտածելակերպին»։ Դեպքեր գիտեմ, երբ երկու հարևան երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ այժմ ատում են միմյանց։ Դա հիմարություն է։ Ամեն ինչ վերևում որոշում են քաղաքական գործիչները, իսկ դրանից տառապում են սովորական մարդիկ։ Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սեփական կարծիքը։ Ահա ես ազգությամբ հայ եմ։ Այնպես է ստացվել, որ շատ ընկերներ ունեմ Ադրբեջանից։ Եվ թքած ունեմ, թե Հայաստանն Ադրբեջանի հետ բարձր մակարդակով ինչ–որ խնդիրներ ունի։ Ում հետ ցանկանում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անում»,– ասել է նա Экспресс-Газета–ին տված հարցազրույցում։
Օլիմպիական չեմպիոնը պատմել է նաև իր հոր` Կարապետ Ալավերդյանի հետ հարաբերությունների մասին, ավելացնելով, որ նա ապրում է Երևանում, և իրենք չեն տեսնվել 17 տարի, քանի որ ծնողներն ամուսնալուծվել են, երբ ինքը վեց տարեկան է եղել։
Загружается новость ... "Право"
Այն հարցին, թե, արյո՞ք, ցանկանում է տեսնել հորը` Յանան ասել է, որ խելագար ցանկություն չունի։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Եգորյանի պապը Հայաստանի հայտնի նկարից, դերասան և օպերային երգիչ Հենրիխ Ալավերդյանն է։ Նա նկարահանվել է ավելի քան 20 կինոֆիլմերում, մահացել է թոռան ծնունդից չորս տարի առաջ։

«Ինձ դաստիարակել է ոչ թե նա, այլ մայրս: Բայց եթե հնարավորություն և ժամանակ լինի, ես կմեկնեմ Երևան: Հորս հետ երկար ժամանակ չենք շփվել: Առաջին անգամ հեռախոսազանգ ենք ունեցել, երբ կարծեմ 14 տարեկան էի: Շնորհավորում ենք միմյանց ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD484486
EUR526531
RUR8.488.55
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր