Դեպի վեր

Հարյուրավոր մարդիկ ցանկանում են որդեգրել Գյումրիում գտնված նորածիններին

azatutyun.am10/18/2018, 4:00

Հարյուրավոր մարդիկ ցանկանում են որդեգրել Գյումրիում գտնված նորածիններին

Գյումրիի Ֆրիտյուֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկի տնօրեն Անահիտ Կարապետյանը պատմեց, թե որտեղից ու ինչ վիճակում են հայտնաբերել նորածին երկու երեխաներին․ - «Փոքրիկները հայտնաբերվել են երեկ երեկոյան մեր բակում: Նկատել է հաստատության պահակը»:

Նրա խոսքով՝ նորածինները բավական խնամված վիճակում էին:

Գիշերօթիկ հաստատությունից երեխաներին ժամեր անց տեղափոխել են Գյումրիի «Երեխաների տուն»: Նրանց վիճակը գնահատվել է բավարար, սակայն, ինչպես նշեց Երեխաների տան» տնօրեն Աննա Գևորգյանը, դեռ պետք է բժշկական հետազոտություն անցկացվի, որպեսզի երեխաների առողջական վիճակի մասին վերջնական եզրակացություն տրվի․ - «Զույգ երեխաներ են արական սեռի: Կազմակերպվել է մանկաբույժի կողմից զննում: Առաջին հայացքից և զննման արդյունքում վիճակը բավարար է, բայց դեռևս դա հիմք չի հանդիսանում, որ առողջության մասին վերջնական եզրակացություն տանք: Երեխաները դեռ պետք է անցնեն լաբորատոր հետազոտություններ, գործիքային հետազոտություններ»:

Լքված փոքրիկներին հեռվից կարողացանք նկարահանել: Նրանց լողացրել են, կերակրել: Դեռևս պարզված չէ հայտնաբերված երեխաները երկվորյակներ են, թե՝ ոչ: Նրանք, ըստ մասնագետների, 10-20 օրական են:

Երեխաների հարցերով Շիրակի մարզպետարանն է զբաղվում: Փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանն ասում, եթե երեխաների կենսաբանական ծնողները հայտնաբերվեն և ցանկանան նրանց ընտանիք վերադարձնել, դա նրանց համար հեշտ չի լինելու․ - «Որովհետև նախ պետք է հասկանանք պատճառը երեխաներին թողնելու․ եթե կա սոցիալական խնդիր, ապա լուծենք այդ սոցիալական խնդիրը, պետական մոտեցում ցուցաբերեն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր