Դեպի վեր

Տուգանե՞լ սիգ որսացողին, թե՞ ոչ. սիգի որսը ամբողջությամբ արգելված չէ (տեսանյութ)

a1plus.am01/17/2019, 1:30

Տուգանե՞լ սիգ որսացողին, թե՞ ոչ. սիգի որսը ամբողջությամբ արգելված չէ (տեսանյութ)

Հունվարի 10-ին՝ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր սիգի որսին։ Նա նշել էր, որ զեկուցագիր է ստացել այն մասին, որ 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է:

Պարզվում է զեկուցագիր գրողը եղել է Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրինությունը։ Դեկտեմբերի 4-ին են նամակ ուղարկել վարչապետին, երբ դեռ սիգի բուն ձվադրումը չէր սկսել, բայց արդեն եղել են ձվադրող վտառի կուտակումներ։ Հսկողությունը պետք է լիներ հենց այդ ժամանակ, բայց կառավարությունն այն սկսել է դեկտեմբերի 20-ից հետո, երբ արդեն բուն ձվադրումը ավարտվել էր։

«Ցավոք, մինչ այդ վաճառվում էր ոչ միայն այդ հասուն ձկները, որոնք պետք է գնային ձվադրման, այլև նրանց ձկնկիթը, դույլերով էին վաճառվում։ Դա հետագայում մեծ վնաս կբերի արդյունագործական պաշարներին։ Հոկտեմբերի դրությամբ մենք ունեինք մոտ 200 տոննայի ավելացում, ես շատ եմ կասկածում, որ մենք մյուս տարի նույնը կունենանք։ Շատ մեծ քանակի, անխիղճ թալան էր»,- նշեց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

Մասնագետն ընդգծեց, որ գոնե մեկ տարի չպետք է լինի սիգի որս, պատճառը պաշարների քիչ լինելն է։ Բայց առավել շատ ձվադրման ժամանակ՝ նոյեմբերի կեսից մինչև հունվարի կեսը։

Սիգի որսը օրենքով արգելված չէ։ Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ իրենք առաջարկել են Բնապահպանության նախարարությանը (նախկին կառավարության), որպեսզի ամբողջ տարվա համար արգելվի սիգի որսը, բայց ինչ-ինչ պատճառներով նախարարությունը չէր գրում դրա մասին, այլ գրում էր թե որ ձկնատեսակները՝ երբ կարող են որսալ։

«Երբ մենք հարցրեցինք՝ ի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր