Դեպի վեր

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը Բաքուն դարձնելու է սակարկությունների առարկա

azatutyun.am05/13/2021, 7:24

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը Բաքուն դարձնելու է սակարկությունների առարկա

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը Բաքուն հետագայում դարձնելու է սակարկությունների առարկա։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավարը հիշեցնում է՝ Մինսկի խումբն ակտիվանում է, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եռանախագության ձևաչափով բանակցությունները վերսկսելու կոչ են անում, Ռուսաստանը չի առարկում, Իլհամ Ալիևը շտապում է:

«Դա մեզ շատ է ձեռնտու, դա է պատճառը, որ հիմա շտապում է Ալիևը: Ալիևը հիմա ի՞նչ է ուզում անել, մի քանի տեղ առաջ գալ ու հետո ասել՝ Հայաստան այս տարածքները քոնն են չէ՞, ես ընդունում եմ, բայց ես գրավեցի, որ դու վերադարձնես իմ տարածքները, քանի որ իրենք համարում են Լեռնային Ղարաբաղն իրանցն է: Որ Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, կոպիտ ասած, իրենց վերադարձնենք, որ իրանք մեզ վերադարձնեն», - ասաց Գրիգորյանը:

Այս փուլում, ըստ քաղաքագետի, Ադրբեջանն առնվազն ցանկանում է հասնել Ստեփանակերտում ներկայացուցիչ ունենալուն, ինչի դիմաց հենց կարող է հեռացնել զորքերը Հայաստանի տարածքից. «Մենք ոչ մի դեպքում այդ սադրանքին չպետք է գնանք, չպետք է ուժային պատասխան տանք, օգտագործենք միջազգային հարթությունը. Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին դիմել ու զուգահեռ հիմա Անվտանգության խորհրդում ՄԱԿ-ի մեր ներկայացուցիչը պարտավոր է պահանջել Անվտանգության խորհրդի նիստ: ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում դրեք այդ հարցերը, միանշանակ մեր կողմն են իրանք, քանի որ Ալիևը սխալ արեց, գերիների հարցը չի լուծում, այնտեղ շատ են իրենց դեմ տրամադրված»:

«Անի» հետազոտական կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը կարծում է՝ Ադրբեջանն օգտվում է, որ Հայաստանի իշխանությունը չի կարողանում որևէ ձևով դիմակայել իր ախորժակին, ուստի առաջիկայում նախատեսված սահմանազատման, սահմանագծմանն ընդառաջ զորքերը մտցնում է Հայաստանի տարածք՝ փորձելով ստանալ նոր հողակտորներ, առավելություններ, զավթել տարածքներ:

«Հայաստանը չի կարողանում որևէ բան անել, Հայաստանը, որն ունի անվտանգության երեք մակարդակ իբր: Առաջինը մեր բանակն է, որը պետք է թույլ չտար, այնտեղ լիներ: Սա պետական հանցագործություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը և իր ռազմաքաղաքական թիմն են: Երկրորդ մակարդակը կա, դա հայ-ռուսական համատեղ ռազմավարական համագործակցության ոգին և տառն են 97 թվականին ստորագրված, դրանից հետո նաև, որը նույնպես անտեսվում է, և երրորդ մակարդակը կա, դա բազմակողմ դիվանագիտությունն է: Հայաստանը մաս է կազմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այսինքն՝ այս ամեն ինչը մի կողմ է դրվել», - ասաց Հակոբյանը:

Թաթուլ Հակոբյանը տարակուսելի է համարում Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանի գնահատականը, թե տեղի ունեցածն անհարդուժելի է, այն դեպքում, երբ Ադրբեջանական զինուժն արդեն 3,5 կիլոմետր խորացել է Հայաստանի տարածքում. «Էն որ գայլը ոչխարների հոտն ա մտնում ու երկուսը մի տեղից, երեքը մի տեղից վիրավորում, տանում ա, մոտավորապես Ադրբեջանը այսօր մեր նկատմամբ այդպես է վարվում: Եթե ես ասեմ, որ պետք է պատերազմ սկսել, անմիջապես կասեն, որ դա արկածախնդրություն է, որ դրա հետևանքով ավելի շատ բան կկորցնենք, բայց եթե մենք ատամ չենք կարողանում ցույց տալ Ադրբեջանին, ապա ի՞նչ երաշխիք կա, որ իրենք Սոթքից չեն իջնի Սոթք գյուղը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր