Դեպի վեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է փորձագետների խումբ ուղարկել Արցախ՝ հուշարձանները հաշվառելու

bravo.am11/25/2020, 3:42

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է փորձագետների խումբ ուղարկել Արցախ՝ հուշարձանները հաշվառելու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ այցելել է «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղի կենտրոնակայան, որտեղ այս օրերին ընթանում է ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնը։ Այս տարի միջոցառումը նվիրված է Արցախյան պատերազմի արդյունքում տեղահանված եւ ունեզրկված հազարավոր արցախահայության կարիքներին։
Մակրոնը եւս հայտարարել է, որ Ֆրանսիան մարդասիրական օգնություն կուղարկի. առաջին ինքնաթիռը կհասնի նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին, ուղեկցողը կլինի ֆրանսահայ ճանաչված ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։

Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ թվիթերյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով.«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում եւ Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ՝ պատրաստ է ներդնել իր փորձը եւ լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակայքի մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության գործում»։

Արցախի վիճահարույց տարածքների հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում 2020թ.-ի նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարից հետո մեծացել են մտահոգությունները հայերի կորցրած տարածքներում գտնվող նրանց հազարամյա մշակութային ժառանգության պահպանման հետ կապված:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ «շահագրգիռ կողմերի համաձայնությամբ»՝ տարածաշրջանի մշակութային արժեքները հաշվառելու համար. երեկ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Փարիզում տեղակայված կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը. այս մասին հայտնում է «Ֆրանս Ինֆո» ռադիոհեռուստակայանը՝ հղում անելով ֆրանսիական «Ֆրանսպրես» (AFP) լրատվական գործակալությանը։

Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում կառույցի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն առաջարկել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծառայությունների տեխնիկական աջակցությունը՝ հնարավոր առաքելությունը նախապատրաստելու համար, որով կիրականացվի ամենակարեւոր մշակութային շինությունների նախնական գույքագրումը՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման»:

Իր զրուցակիցների հետ Օդրի Ազուլեն «վերահաստատել է մշակութային ժառանգության համընդհանուր արժեքը, պատմության ականատեսն ու ժողովուրդների ինքնությունից անբաժան լինելը, ինչն էլ միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել»՝ փոխանցում է «Ֆրանս Ինֆո»-ն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը զգուշավոր համարելով եւ ընդծելով, որ այն տեսանելիորեն զերծ է մնում տարածաշրջանում հայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր