Դեպի վեր

Ընդդիմությունը, բացի թույլ լինելուց, նաև երևակայությունից է զուրկ

1in.am05/18/2020, 11:24

Ընդդիմությունը, բացի թույլ լինելուց, նաև երևակայությունից է զուրկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:

– Ինչպե՞ս եք գնահատում հետհեղափոխական Հայաստանի անցած երկու տարին:

– Հետհեղափոխական Հայաստանի համար մարտահրավերների պակաս չի եղել, բայց անցած  երկու տարին ես կամփոփեի որպես հեղափոխության ինքնապաշտպանություն, անընդմեջ պաշտպանական գործընթաց։

Այն տպավորությունն  է, որ նոր իշխանությունը երկարաժամկետ հեղափոխական գործընթացի մեջ է։ «Բարու և չարի», «սևի ու սպիտակի» պայքարը չի իջեցվում առաջնահերթությունից. վհուկների որս կազմակերպելով՝ վհուկներին թողնում է դրսում, բայց փնտրում սև սենյակում։ Գեղարվեստորեն գուցե ստացվեց, բայց իրականում էլ բարու ու չարի պայքարը իր առասպելական հմայքը կորցնում է գիտակցականի վրա, երբ սյուժետային տարբերություններն անհետանում են, սրությունը կորում է, պայքարը նվազում է։ Դրանից բխում է, որ պետք է «սնել» առասպելը,  չթուլացնել կողմերի միջև սահմանը։ Եվ դրա համար էլ երկու տարի դեռևս լսում ենք հեղափոխական տոնայնություն, եզրույթներ, բառամթերք։ Սա՝ մեկ:

Երկրորդ. ամենամեծ սխալներից է, որ բոլոր տեսակի գործունեությունը հանգեցվեց և հանգեցվում է ի համեմատություն նախկինների։ Այստեղ երկու կողմ կա.

ա/ նախկինների, Սերժ Սարգսյանի հետ համեմատականը ուղղակի ազդեցության ուժեղ գործիք է, հատկապես ժողովրդի մի մասի վրա, վերը նշած միֆը պահելու՝  քարոզչության, հասարակության մտքերի ու հույզերի կառավարման համար։

Իսկ այն գործում է, քանի դեռ հասարակության միջին վիճակագրական հայը՝ որոշակի հարաբերություններ ունեցած նախորդ իշխանության հետ, այսօր իր գործողություններում ազատ է ու «համարձակ» և շնորհակալ է որոշակի բեռ թոթափելու համար՝ դեռ հավատարիմ հետևորդ է։ Բայց վաղը նա կարթնանա՝ հասկանալով, որ դա նվազագույնն էր,  ինչ հեղափոխությունն իրեն պարտավոր էր տալ, ու «դա այդպես էլ պետք է լիներ»-ն է։

բ/ Գուցե դա սկզբում «անհրաժեշտություն» էր, բայց քիչ-քիչ այդ քաղաքական տեխնոլոգիան մտավ ու ներծծվեց հենց իրենց մեջ՝ որպես իրական։ Այսինքն՝ առաջնահերթությունների ու ռազմավարության բացակայությունից քաղաքական տեխնոլոգիան, մանիպուլյացիան դարձավ իրենց համար գաղափար և նշաձող։

Համեմատականները սխալ դրվեցին ի սկզբանե՝ ում հետ համեմատվել և որ ուղղությամբ։ Նշաձող ընդունեցին նախկիններին, Սերժ Սարգսյանին, որ անօգուտ է, փոխարենը կարելի էր և պետք էր նշաձող սահմանել զարգացող երկրներում փոփոխությունների հաջողության հասած գործիչներին ու գիտելիքը՝  know how-ն, բանաձևեր և սկզբունքային մոտեցումներ, որոնք ունիվերսալ և արդյունավետ են։ Սա ուղին էր, դրա կարևոր սկիզբը, որ մի փոքր շեղ գնալով նպատակից՝ վերջնակետում հայտնվում է այլ տեղ, անօգուտ ճանապարհ անցնելով և մեծ կորությամբ շեղված ցանկալի նպատակից. սա երկրաչափական հաշվարկ է։

Երրորդ. երիտասարդ իշխանության, կառավարության անփորձությունը ներվում է փայլուն ու նոր գաղափարների փոխհատուցման սպասելիքներով, ակնկալմամբ։ Բյուրոկրատական խայծը կուլ տված երիտասարդները բոլոր հնարավոր  դրսևորումներով կարծես կրկնօրինակել են այն, ինչ արժեքների և վարքագծի դեմ եկան։ Սա էլ ունի որոշակի «դասականություն». թույլ իմունիտետ՝ իշխանության երևույթի նկատմամբ։ Էստեղ չեմ պատրաստվում բացատրել, թե իշխանության հոգեբանական կողմերն ինչ նուրբ խայծեր ունեն և ինչ արագ  են տեղավորվում անձի կառույցում, էգոն ինչպիսի ընկալունակություն ունի այդ երևույթին, ինչպիսի հոգեբանական ինքնապաշտպանական խնդիրներ է լուծում, և ինչպիսի բնավորության ուժ, կամք, սթափություն և ներհայեցողություն է պահանջվում անձից՝ դիմակայելու իշխանության բոլոր տեսակի գայթակղություններին ու մանիպուլյացիային։

Եվ չորրորդ նկատառումս. իշխանության գործողությունները, ջանքերը պատկերավոր կարելի է համեմատել տան մեծ մաքրության, դասավորության ցանկության հետ, երբ, սակայն, այնպես ես խճճվում առաջին արած սխալ քայլից, որ մնացածները ի հաշիվ ծուռ քայլի ավելի ու ավելի շեղ են դառնում, ու հեռանում ես նպատակիցդ, արդյունքում երկրորդական իրերը տանդ մեջ գալիս են առաջ, իսկ ամեն ծախսած րոպեն և արած գործողությունը քեզ միայն հեռացնում են առաջնային նպատակից։

Արդյունքում երկրորդական և երրորդական անելիքը ևս դառնում է առաջնային։ Երիտասարդներն իրենց համար «գործ են բացում» ամեն օր՝ չճանաչելով առաջնահերթությունները, ինչը տապալում է օրակարգը, եթե համարենք, որ այն եղել է։

– Վարչապետը ամենամեծ ձախողումը համարեց խորհրդարանի միջադեպը։

– Խորհրդարանի միջադեպը ամենամեծ ձախողումը չէ, ձախողման արդյունքներից է։

Յուրաքանչյուրի պատասխան խոսքը, ելույթը միջադեպի վերաբերյալ նույն ուժգնությունն ունի, ինչ հենց միջադեպը, և  այդ տրամաբանությամբ նվազագույն չորս ձախողում էլ պետք է համարել դրանից հետոն, ինչպես նաև բազում նմանատիպ հայտարարություններ ու լայվեր։

Սա ակնհայտ հակահեղափոխություն է՝ գրեթե ամբողջ քաղաքական դաշտի կատարմամբ, եթե համարենք, որ հեղափոխությունը ուղղված էր փոխել գործող հարաբերությունների մշակույթը։  Նման անորակ պայքարում հաղթող չի լինի, իսկ ազգն ու պետությունը պարտվում են՝ ամեն նման օր։

Ինչն է խնդիրը։

Առաջին. ընդհանրապես կա չափանիշային խոսք ու վարք, երբ առաջնորդի խոսքը, ոճը, վարքը ցանկություն է առաջանում կրկնելու, քանի որ նա չափանիշային է, ընկալված, սիրված և իշխանություն ունի։

Երկրորդ. ինչպիսի պահվածք ունի, ենթադրենք, ընդդիմադիր իքս պատգամավորը։ Կամ ինչու։ Դրա համար նայում ենք ավելի մեծ պատկերին, քան կոնկրետ անձն է, դիտարկում ենք Ազգային ժողով, իշխանություն-ընդդիմություն փուլերը։

Ընդդիմությունն էլ փորձում է հեշտ ճանապարհով «սրտեր գրավել», հետո՝ իշխանություն, և գործածում է նույն մեխանիզմը, ինչ այս կառավարության ղեկավարը նախորդ խորհրդարանում է արել։ Դրա համար նրա վարքի համեմատությունը նախորդների ժամանակ և հիմա սխալ է ու մանիպուլյատիվ։ Սա իշխանության գալու ցիկլի անօգուտ կրկնելու փորձ է. ում հետ հիմա այդ տոնով խոսում ես, նա դրա լավագույն կրողն է։ Այսինքն՝ բացի թույլ լինելուց, ընդդիմությունը նաև երևակայությունից է զուրկ։

Երրորդ. երբ Ազգային ժողովում մի խմբակցություն դոմինանտում է, և որոշում ընդունելու ժամանակ մյուս խմբակցությունների հետ թվային հարաբերության ինտր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր