Դեպի վեր

ՓՄՁ ներկայացուցիչներն առանձնացրին բիզնեսին զարգացմանը խոչընդոտող խնդիրները

armenpress.am11/20/2018, 5:36

ՓՄՁ ներկայացուցիչներն առանձնացրին բիզնեսին զարգացմանը խոչընդոտող խնդիրները

Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտող հանգամանք են համարում մասնագետների պակասը, կրթության ցածր մակարդակը և հարկային բարդ քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին «Ամերիաբանկ»-ի կազմակերպած « Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Տրիադա Ստուդիո» ՍՊԸ տնօրեն, համահիմնադիր Արա Աղամյանը նշեց, որ իրենց կազմակերպության համար ամենաարդիական խնդիրը համապատասխան կադրերի բացակայությունն է, որոնք չեն պատրաստվում բուհերի կողմից:

«Աշխարհը արագ փոխվում է և անընդհատ նոր մասնագիտություններ են գոյանում, սակայն բուհերը այդ նոր իրողությունների հետևից չես հասցնում, և, փաստացի, մեր կազմակերպությունում աշխատակիցների մեծամասնությունը ինքնուս է սովորել, օրինակ` խաղի արտադրության ոլորտում: Մեզ համար ամենահիմնական խոչընդոտներից մեկը որակյալ մասնագետների բացակայությունն է»,- ասաց Աղամյանը:

«Տրոպիկա» ՍՊԸ համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» կրթական կենտրոնի հիմնադիր Վահրամ Միրաքյանի կարծիքով` ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող գլխավոր խնդիրներից մեկը կրթության հարցն է:

«70 տարի Խորհրդային Միությունում բիզնեսով զբաղվելու պատճառով մարդիկ քրեական պատասխանատվության էին ենթարկվում: Բնականաբար, այդ մթնոլորտում գործարարները չէին կարող աճել: Այն ջիղը, որ կար 20-րդ դարի սկզբում ձեռներեցության ոլորտում, կուլակաթափ արվեց: Մարդիկ անկախությունից հետո շարունակեցին անել այն, ինչ դրանից առաջ սովորել էին: Իսկ ինչ ենք

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր