Դեպի վեր

Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան

yerkir.am07/4/2020, 7:48

Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան

Վերջին երկու տարում իշխանությունների հպարտության հիմնական թեմաներից էր ցածր գնաճը: Չնայած, որ շատ տնտեսագետներ հակառակն էին պնդում: Որքան էլ տարօրինակ է՝ գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է: Դա այսօր ակնհայտ է համավարակի արդյունքում ձևավորված համաշխարհային տնտեսական ցուցանիշների հրապարակումից:

Նախ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց առևտրի ծավալների կրճատման մասին: Ավելին ենթադրվում է, որ կրճատման տեմպերը 10-30 տոկոս ծավալով կպահպանվեն մինչև տարեվերջ: Հետո Եվրամիության վիճակագիրները տվյալներ հրապարակեցին եվրոպական սպառողների աննախադեպ խնայողության ռեժիմի անցնելու մասին: Համաշխարհային լրատվության ամենատարածված թեմաները աշխատատեղերի ու աշխատավարձերի կրճատման մասին են: Արդյունքում կտրուկ «կրճատվել» է պահանջարկը:

Մեր վիճակագիրներն էլ հունվար-ապրիլ ամիսների տվյալներն ամփոփելիս նշում են, որ առևտրի ոլորտը կրճատվել է համարյա 10 տոկոսով՝ մանրածախ առևտուրը նախորդ տարվա համեմատ պակասել է 10.1 տոկոսով, մեծածախը՝ 7.3 (այն, որ անկման պարագային մեծածախ առևտուրը սկզբում մի փոքր հետ է մնում մանրածախից՝ դասագրքային ձևակերպում է): Հիմա հայտրարարվում է, որ 2020թ․ հունվար հունիսի սպառողական գների ինդեքսը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0.5 տոկոս է: Այս ցուցանիշով կարող ենք «հպարտանալ»՝ նշելով, որ Եվրամիության անդամ երկրներին համահունչ ցուցանիշ ունենք:

Իսկապես, զարգացած երկրների մեծ մասում գնաճ չկա: Նույնիսկ նախորդ տարվա համեմատ 1-2 տոկոսանոց գնանկում է արձանագրվել (խոսքը սպառողական գների մասին է): Հիմա այնտեղ էլ տնտեսագետները գնաճի փաստը կընդունեն որպես աչքալուսանք: Որովհետև գնաճը վերականգնվող տնտեսական ծավալների առաջին ազդակներից կլինի:

Բայց վերադառնանք մեր թվերին ու արձանագրենք, որ մեր պարագային գնաճի առկայությունը տնտեսության առողջացում-աշխուժացման ցուցանիշ չէ: Այն պարզ պատճառով, որ այն ակցիզային հարկի փոփոխության արդյունք է: Այս տարվա հունիսը նախորդ հունիսի նկատմամբ 1.7 տոկոս գնաճ է արձանագրել (իսկ այս տարվա հունիսը մայիսի նկատմամբ՝ 1.4 տոկոս գնանկում): Այս տարվա գնաճն ապահովվել է «Ալկոհոլային խմիչք և ծխա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր