Դեպի վեր

Երևանը մոտ օրերս նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը․ Հակոբ Կարապետյան

1in.am01/23/2020, 8:18

Երևանը մոտ օրերս նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Երևանը մոտ օրերս նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը, որը կզբաղվի սանմաքրմամբ ու ձնամաքրմամբ:

«Չարչրկված թեմայի մասին (հուսով եմ՝ վերջին անգամ):

Նախ, տեղեկացնեմ, որ մոտ օրերս քաղաքը նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը, որը կզբաղվի սանմաքրմամբ եւ ձնամաքրմամբ:

Նախօրեին ավագանու Լույս խմբակցության ղեկավար, հարգարժան Դավիթ Խաժակյանը հարցազրույց էր տալիս Factor TV-ին ( (հղումը՝ մեկնաբանությունում)

Ի շարս այլոց, պարոն Խաժակյանը, այս անգամ մի քիչ ավելի զգույշ ձեւակերպումներով խոսում էր իբր Կամազների փոխարեն քաղաքին «փո՛ղ, փո՛ղ» տալու մասին:

Պարոն Խաժակյանի խոսքից, ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Կամազների գնման եւ նվիրատվության եռակողմ (ու հրապարակային) պայմանագրեր ստորագրած տնտեսվարողները, խոշոր ու փորձառու գործարարներ լինելով հանդերձ (չհաշված Չինաստանի դեսպանությունը), տեղյակ չեն եղել ո՛չ ձեռքբերվող գույքի միավորի արժեքից, ոչ բնույթից, ու առհասարակ, ոչ մի բանից ընդհանրապես տեղյակ չեն: Էդպես, «բիրտ ռեժիմի» ռեպրեսիաների հեռանկարից վախվորած, անտեղյակ մարդիկ են:

Տպավորություն ունեմ, որ այն բանից հետո, երբ հանրության համար դարձավ, որ «փո՛ղ, փո՛ղ են տվել, ժողովուրդ ջան»-ը պարզունակ սուտ է, հարգարժան պարոն Խաժակյանը, կարծես թե փորձում է փրկել իրավիճակը եթերում բարդ համադասական նախադասություններ հնչեցնելով, պարզ ասած՝ փորձում է շատ բառերի հետեւում սվաղել կեղծիքը: (Հիշեցնեմ` Խաժակյանի կուսակից, խորագիտակ պատգամավոր հարգարժան Ani Samsonyanն օրերս ԱԺ ամբիոնից ասաց, թե իր թիմակիցները նման պնդում չեն արել):

Մի հնարք էլ կա, որ օգտագործում է Խաժակյանը՝ երբ հարցնում են՝ փաստ բեր, որ «փո՛ղ, փո՛ղ են տվել», ասում է՝ «այ, որ ԱԺ հանձնաժողովը ձեւավորվեր, նվիրատուին կկանչեինք եւ կքննեինք, հարցեր կտայինք, կպարզեինք»:

Մի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր