Դեպի վեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Արցախում

shamshyan.com12/10/2018, 6:30

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Արցախում

Դեկտեմբերի 5-7-ը Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի հրավերով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը՝ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում:

Այցի շրջանակներում քրեակատարողական ծառայության պատվիրակությանն ընդունել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև հետագա համագործակցության ձևաչափին և քրեակատարողական ոլորտին վերաբերող խնդրահարույց հարցեր, որոնց լուծման առնչությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ վեր հանված խնդիրները համապատասխան հուշագրով կանոնակարգելու ուղղությամբ:

«Հանդիպումն առաջին անգամ էր, բայց լիահույս եմ, որ լինելու է շարունակական: Կառուցողական դաշտում միասին ենք աշխատելու և անելու ենք ամեն հնարավորը՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու ի շահ մեր պետությունների», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ա. Մխոյանը:

Այնուհետև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ի. Գրիգորյանը: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ՔԿԾ պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը շնորհավորել է Ի. Գրիգորյանին նոյեմբերի 30-ի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք ծառայություն և նորանոր ձեռքբերումներ: Երկու ծառայությունների պաշտոնատար անձանց մասնակցությամբ քննարկվել են արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման մեխանիզմները, նախանշվել հետագա անելիքները:
Արցախի Հանրապետության ոստիկանության պետի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունն այցելել է նաև ԱՀ-ի ոստիկանության քրեակատարողական վարչության Շուշիի քրեակատարողական հիմնարկ, հանդիպել դատապարտյալներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին:

Անցկացնելով համեմատականներ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների և ԱՀ քրեակատարողական վարչության ՔԿՀ միջև՝ Ա. Մխոյանը հայտնել է իր մասնագիտական գոհունակությունը ԱՀ-ի ոստիկանության քրեակատարողական վարչության ՔԿՀ-ում իրականացված բարեփոխումների շուրջ, ոստիկանության պետի հետ քննարկել դատապարտյալների պահման վերաբերյալ մի շարք խնդրահարույց հարցեր:

Այց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր