Դեպի վեր

«Դա չի խանգարում, որ ես ու Անդրեն լավ ընկերներ լինենք». Սեւակ Ամրոյանի նոր զուգերգն ու կյանքը կարանտինում

bravo.am05/4/2020, 10:12

«Դա չի խանգարում, որ ես ու Անդրեն լավ ընկերներ լինենք». Սեւակ Ամրոյանի նոր զուգերգն ու կյանքը կարանտինում

Վահան Տերյանի խոսքերով եւ Լեւոն Աբրահամյանի երաժշտությամբ «Իմ խաղաղ երեկոն է հիմա» ստեղծագործությունը Սեւակ Ամրոյանը եւ Անդրե Սիմոնյանը ներկայացնում են նորովի մեկնաբանությամբ: «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադրի հետ համագործակցության, չեղարկված համերգների եւ իր հեծանվային զբոսանքների մասին Սեւակը պատմել է BRAVO.am-ին:«Ներկայացրել ենք հայտնի երգի մեր տարբերակը: Մեծ սիրով ենք երգել այս ստեղծագործությունը: Ամեն ինչ նախապատրաստել եւ իրականացրել էինք դեռ նախորդ տարի, իսկ պրեմիերան եղավ միայն հիմա: Երգի ընտրությունն Անդրեինն էր: Ամեն ինչ ստացվեց ընկերական միջավայրում»,-նշել է երգիչը:



Հոլովակի ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է, որի հետ թե՛ Սեւակը, թե՛ Անդրեն համագործակցելու առիթներ նախկինում ունեցել են.«Մարիամը մեր ընկերներից է: Քանի որ ինքս սյուժետային հոլովակների սիրահար չեմ, նկարահանեցինք առանց սյուժեի: Կարծում եմ՝ պարզության մեջ շատ գեղեցիկ, բնական է ստացվել: Արձագանքները դրական են»:

Երգչի խոսքով՝ ինքն ու Անդրեն վաղուց են ընկերություն անում.«Մեզ առաջինն ընկերությունն է կապում, հետո նոր տեսահոլովակը: Երբ առօրյայում դուրս ենք գալիս թեկուզ զբոսնելու, նկատում եմ մարդկանց զարմացած հայացքները, քանի որ երաժշտական ոճի առումով միմյանցից շատ տարբեր ենք, բայց դա չի խանգարում, որ լավ ընկերներ լինենք»:

Սեւակը հայտնել է, որ շուտով կլինի իր երկրորդ՝ «Յարխուշտա» ալբոմի առցանց շնորհանդեսը.«Ձայնասկավառակում ներառված է համանուն ստեղծագործությունը, որն իմ, Ավետ Բարսեղյանի եւ ԴերՀովայի համատեղ աշխատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր