Դեպի վեր

Հայերեն է թարգմանվել Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» գիրքը

panorama.am09/11/2019, 1:06

Հայերեն է թարգմանվել Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» գիրքը

Սեպտեմբերի 12-ին հայտնի ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիայի ղեկավար ու գլխավոր դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի միջազգային «Երաժշտության տան» նախագահ, նաև «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը արժանացած Վլադիմիր Սպիվակովը կնշի իր 75-ամյա հոբելյանը: Այս տարի նաև նշվում է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի 40-ամյակը: 2019 թվականի օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Վլադիմիր Սպիվակովին «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» առաջին աստիճանի շքանշանով: Այդ շքանշանին արժանացել են Ֆրանսիաի նախագահ Ժակ Շիրակը, ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը, բալետի դերասանուհի Մայա Պլիսեցկայան, երաժիշտ, դիրիժյոր Մստիսլավ Ռոստրոպովիչը և ուրիշներ:

Շուտով Ռուբեն Իշխանյանի «Օրակուլ» հրատարակչությունում հայերեն թարգմանությամբ լույս կտեսնի խորհրդային և ամերիկյան երաժշտագետ, լրագրող, գրող ու բլոգեր Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» գիրքը: Ռուբեն Իշխանյանը տեղեկացնում է, որ գրքի գաղափարը պատկանում է Սաթի Սպիվակովին, որն էլ դիմել է Սոլոմոն Վոլկովին առաջարկով՝ հաղորդում ու գիրք պատրաստելու Վլադիմիր Սպիվակովի 70-ամյակին: Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» հաղորդումը դուրս է եկել «Կուլտուրա» մշակութային ալիքով, իսկ գիրքը հրատարակվել է ԱՍՏ հրատարակչության «Ելենա Շուբինայի խմբագրությունում»: Գիրքը հայերեն թարգմանելու գաղափարը պատկանում է հայտնի գրաքննադատ, լրագրող Կլարիսա Պուլսոնին և Ելենա Շուբինային, ովքեր և օգնել են Ռուբեն Իշխանյանին ձեռք բերել հեղինակային իրավունքները:

Կլարիսա Պուլսոնի աջակցությամբ այս տարի «Օրակուլ» հրատարակչությունում լույս է տեսել Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքների» գիրքը: Թարգմանությունը իրականացվել է շնորհիվ Միխայիլ Պրոխորովի ֆոնդի և իրենց «TRANSCRIPT» ծրագրի: Թարգմանիչ է հանդիսացել Երևանի Պետական կոնսերվատորիայի դոցենտ, դաշնակահա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր