Դեպի վեր

Մեր օրակարգի գլխավոր հարցը տնտեսական կապերի ակտիվացումն է. ՀՀ վարչապետը՝ Մոլդովայի նախագահին

armenpress.am02/14/2020, 5:06

Մեր օրակարգի գլխավոր հարցը տնտեսական կապերի ակտիվացումն է. ՀՀ վարչապետը՝ Մոլդովայի նախագահին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։

Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Իգոր Նիկոլայի,

շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար։ Մենք բավական հաճախ ենք հանդիպում ԵԱՏՄ, ԱՊՀ և մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակում անցկացվող տարբեր միջոցառումների ժամանակ։ Կարծում եմ՝ մեր հանդիպումների այս ինտենսիվությունը պետք է վերածենք մեր տնտեսական հարաբերությունների ինտենսիվության, քանի որ մեր քաղաքական հարաբերությունները փայլուն են, բայց, ցավոք, չենք կարող պարծենալ տնտեսական ապրանքաշրջանառության մեծ ծավալներով։ Մեր օրակարգի գլխավոր հարցը մեր տնտեսական կապերի զարգացումն ու ակտիվացումն է, մեր բիզնես շրջանակների միջև հանդիպումների կազմակերպումը, նրանց խթանելը, մղելը, որպեսզի Հայաստանի և Մոլդովայի միջև ապրանքաշրջանառության ակտիվացման հնարավորություններ գտնեն։

Ծրագրում եմ այս տարի պաշտոնական այց կատարել Մոլդովա և վերջերս էլ Ալմաթիում հանդիպում ունեցա Մոլդովայի վարչապետի հետ։ Մենք պայմանավորվեցինք, որ մինչև այցը կաշխատենք այցի օրակարգի վրա, որպեսզի այն հնարավորինս արդյունավետ լինի։ Կարծում եմ՝ ընդհանուր շատ հետաքրքրություններ կան թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Մենք լավ համագործակցում ենք, բայց, այնուամենայնիվ, գլխավոր հարցը տնտեսական կապերի ակտիվացումն է»։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն իր խոսքում նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ, թանկագին բարեկամ,

ծանոթությունից ի վեր մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվել է շատ հանդիպումներ ունենալ։ Շատ ուրախ եմ, որ մենք ակտիվ համագործակցում ենք ԱՊՀ շրջանակում, Մոլդովան դիտորդի կարգավիճակով մասնակցում է Եվրասիական հանձնաժողովի աշխատանքներին։ ԵԱՏՄ-ն մեզ համար առաջնահերթություն է, այս տարի առաջին անգամ նաև մեր վարչապետն է մասնակցել այդ նիստին, մինչ այդ միայն նախագահն էր մասնակցում։ Ցանկանում եմ նշել, որ մեր երկկողմ օրակարգը շատ ակտիվ է, բայց ամբողջովին համաձայն եմ Ձեզ հետ, որ տնտեսական արդյունքները չեն համապատասխանում մեր երկրն երի միջև առկա հնարավորություններին։ Այս տարի, եթե չեմ սխալվում, այ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր