Դեպի վեր

2016 թվականին Հայաստանում ՏՏ ոլորտը աճել է 38.2 տոկոսով

azatutyun.am07/24/2017, 4:00

2016 թվականին Հայաստանում ՏՏ ոլորտը աճել է 38.2 տոկոսով

Տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան ոլորտը անցած տարի ռեկորդային աճ է գրանցել՝ 38.2 տոկոս: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008-ից ի վեր:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, եթե նախորդ ինը տարիներին հայաստանյան ողջ տնտեսության միջին տարեկան աճը կազմել է 1.9 տոկոս, տեղեկատվական տեխնոլոգիաների միջին տարեկան աճը կազմել է 12.7 տոկոս, կամ 6.6 անգամ շատ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի խոսքով՝ նորությունը ոլորտում որակական աճն է: Աստիճանաբար ավելի շատ հայաստանյան թիմեր, ընկերություններ են հայտնի դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային հարթակում․ - «Սեփական պրոդուկտներ են դուրս գալիս, որոնք միջազգային շուկայում սկսում են հաջողություն ունենալ: Նույն ասենք SoloLearn, պորտմանի ծրագիրը, PIcsArt-ի շարունակական հաջողություններն ենք տեսնում»:

Օրերս տեղեկացանք, որ հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը, որը ծրագրավորում ուսուցանող հարթակ է, Facebook-ի կողմից ճանաչվել է տարվա գլոբալ հավելված՝ Global App of the Year մրցույթում արժանանալով առաջին մրցանակի 87 երկրից ներկայացված 900 հայտերի շարքում:

«Մեր ընկերությունները, անգամ նրանք, որոնք միջազգային են, Երևանը դարձնում են կենտրոն: Նույն ասենք National Instrument-ը այսօր ինժեներական կենտրոն ա National Instrument կորպորացիայի համար, ամբողջ Եվրոպայից մինչև Սինգապուր լուծումների համար», - նշեց Վարդանյանը:

Armphone-ի ու Armtab-ի արտադրող Technology and Science Dynamics ընկերության տնօրեն Վահան Շաքարյանի խոսքով, ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների նման հաջողությունը նախևառաջ բացատրվում է արտահանման աճով․ - «Սա բացատրվում է ՏՏ ոլորտի ընկերությունների գլոբալ շուկա դուրս գալու հնարավորությունները՝ արտահանման, համատեղ աշխատանքների շնորհիվ: Եմ երեք տարվա Հայաստանում գործունեության ընթացքում ես դա շոշա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր