Դեպի վեր

Էրդողան. «Առաջիկա օրերին թուրքական ուժերը կշրջապատեն Աֆրին քաղաքի կենտրոնը»

azatutyun.am02/20/2018, 3:30

Էրդողան. «Առաջիկա օրերին թուրքական ուժերը կշրջապատեն Աֆրին քաղաքի կենտրոնը»

Երեկ Թուրքիայի նախագահը հեռախոսային բանակցություններ էր անցկացրել Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ:

Մինչ այս պահը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը քրդաբնակ Աֆրինի շրջան դեռ մուտք չեն գործել: Երեկ ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Աֆրինի քրդական վարչակազմն ու պաշտոնական Դամասկոսը կարողացել են համաձայնության գալ, և կառավարական բանակի ստաբաժանումները ուր որ է մուտք են գործելու թուրքական հարձակմանը դիմակայող Աֆրին: Սիրիայի պաշտոնական SANA գործակալությունը երկուշաբթի օրվա երկրորդ կեսին նույնիսկ հատուկ հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, թե «կառավարական զորքերը մուտք են գործում Աֆրինի շրջան թուրքական հարձակմանը դիմակայելու նպատակով»:

Reuters-ի փոխանցմամբ, սակայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան կարողացել է դիվանագիտական միջոցներով կանխել սիրիական բանակի մուտքը Աֆրին: Երկուշաբթի օրը Էրդողանը հեռախոսային բանակցություններ էր անցկացրել Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ, որոնց հետ քննարկել էր հենց Աֆրինում ստեղծված կացությունը: Դիվանագիտական այս ջանքերին, ըստ Էրդողանի, հաջորդելու է «Ձիթենու ճյուղ» գործողության որոշիչ փուլը:

«Սրան զուգահեռ՝ մենք հստակ գործողություններ ենք նախապատրաստում [ռազմի] դաշտում: Առաջիկա օրերին մեր ուժերը ամբողջությամբ կշրջապատեն Աֆրին քաղաքի կենտրոնը և ահաբեկչական կառույցների անդամներին կքշեն այս տարածաշրջանից», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:

Բայց եթե Էրդողանը միանշանակորեն պնդում է, թե կարողացել է դիվանագիտական ճնշում գործադրելով թույլ չտալ, որպեսզի Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները մուտք գործեն թուրքական հարձակման թիրախ հանդիսացող Աֆրին, ապա արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գերադասում է առավել զգուշավոր գնահատականներով հանդես գալ:

«Սիրիական վարչակազմի ուժերը դեռևս մուտք չեն գործել Աֆրին, և հայտնի չէ՝ ընդհանրապես մուտք կգործե՞ն, թե՞ ոչ: Առայժմ հակասական տեղեկություններ են ստացվում: Բավական լուրջ լրատվամիջոցներ երեկ հաղորդեցին այդ մասին, բայց [սիրիական] կառավարության ներկայացուցիչները հետագայում հերքեցին այդ լուրերը: Այս պահին անկհայտ է, որ Աֆրինում սիրիական բանակի ստորաբաժանումներ չկան», - հայտարարում էր Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր