Դեպի վեր

Կառավարությունը ձախողել է առաջնահերթություն հռչակած կապիտալ ծախսերի կատարումը

henaran.am08/4/2020, 12:00

Կառավարությունը ձախողել է առաջնահերթություն հռչակած կապիտալ ծախսերի կատարումը

Պետական բյուջեի եկամուտներին և մասնավորապես այս տարի դրանց կտրուկ նվազմանը հաճախ ենք անդրադառնում։ Սակայն, թե ինչպե՞ս է կառավարությունը ծախսում մեր բոլորիս վճարած հարկերի հաշվին հավաքաված գումարները, բացի ինքն իրեն պարգևավճարներ տրամադրելուց, պակաս կարևոր հարց չէ։

Այսպիսով, բացի պետական բյուջեի ծախսերի գերակշիռ մասը կազմող կենսաթոշակներից, պետական համակարգի աշխատողների աշխատավարձերից, երկրի պաշտպանության ուղղվող ծախսերից, գոյություն ունեն այսպես կոչված կապիտալ ծախսեր։ Դրանք հիմնականում ուղղվում են ենթակառուցվածների՝ (ճանապարհներ, ջրագծեր և այլն), մշակութային, կրթական, առողջապահական և այլ օբյեկտների կառուցմանն ու հիմնանորոգմանը։ Ներկայիս իշխանությունները ոչ մի նոր բան չեն կառուցում։ Լավագույն դեպքում նրանք ուշացումով շարունակում և իրենց են վերագրում նախորդների սկսած ծրագրերը։

Կապիտալ ծախսերի կատարումը հատկապես կարևորվում է ճգնաժամային իրավիճակներում, երբ նվազում է մասնավոր հատվածի ակտիվությունը և պետությունը փորձում է մի կողմից խթանել նվազող տնտեսական ակտիվությունը, մյուս կողմից՝ կասեցնել գործազրկության աճը։ Զարմանալի է, բայց անգամ Նիկոլ Փաշինյանն է այդ մասին տեղյակ։ «Տնտեսական ուղղությամբ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ: Եվ սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը՝ տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում», ասել է նա չորս ամիս առաջ ու․․․ մոռացել։ Մինչ այդ հունվարին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյբուքայան էջում գրել էր «2020 թվականին ընդհանուր առմամբ նախատեսված է 287,7 միլիարդ դրամի կապիտալ ծախս»: Այժմ տեսնենք, թե ճգնաժամի մեջ ավելի ու ավելի խորը ընկղմվող Հայաստանում ի՞նչ ծավալով է կապիտալ ծախսեր իրականացրել կառավարությունը։

Այսպիսով, տարվա առաջին կեսին վերոնշյալ 287,7 մլրդ դրամ կապիտալ ծախսերից պետք է կատարվեին 118 մլրդ դրամի ծախսերը։ Սակայն կատարվել է ընդամենը ․․․ 46,6 մլրդ դրամը։ Այսինքն, նախատեսվածի մոտ 40 տոկոսը։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի նշած ճգնաժամը հաղթահարելու կառավարության առաջնահերթությունը ձախողվել է և նոր աշխատատեղերը չեն ստեղծվելու։ Այս դեպքում ինչ-որ շինարարությունների մասին համացանցում և հեռուսատատեսությամբ պտտվող տեսանյութերը փաստում են միայն մեկ բան՝ ծածկել ձախողումը և հերթական անգամ դատարկ խոստումներ տալ։ Հարց է առաջնում, իսկ ինչո՞ւ է այս կառավարությունը նման խայտառակ ձևով ձախողում բյուջեի ծախսերի և հատկապես կապիտալ ծախսերի իրականացումը։

Առաջինը՝ կապիտալ ծախսերի կատարման նախապատրաստական և կազմակեր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր