Դեպի վեր

Արցախը մերժեց Ռոբերտ Քոչարյանին. գծից այն կողմ

1in.am03/16/2019, 5:06

Արցախը մերժեց Ռոբերտ Քոչարյանին. գծից այն կողմ

Դատարանն այսօր որոշեց բավարարել ՀՔԾ դիմումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Դատարանի որոշումը համընկավ Հայաստանում ուշագրավ ներքին և արտաքին քաղաքական շրջափուլի հետ, մասնավորապես արցախյան հարցում Հայաստանի մոտեցումների կոնցեպտուալ փոփոխությունների համատեքստում: Իհարկե, ֆորմալ առումով որևէ կապ չկա այս իրողություններում՝ Ռոբերտ Քոչարյանի գործի և արցախյան հարցում հայկական կողմի նոր հայեցակարգի անցման շրջադարձային կետի միջև, որն իր ձևակերպումը ստացավ Արցախում:

Սակայն այս համատեքստում կա ուշագրավ քաղաքական խորհրդանշականություն, այն իմաստով, որ վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը նկատելիորեն փորձում էր Արցախից ապահովել աջակցություն, հայտարարելով, որ Հայաստանի իշխանության քայլերը վտանգում են Արցախի անկախությունը և արցախյան հարցում դիրքերը: Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանը արցախյան շարժման առիթով ուղերձում, որ հղեց կալանատնից, փորձում էր ներկայացնել իրավիճակն այնպես, որ Նիկոլ Փաշինյանը «հանձնող» է, իսկ պահողը կարող է լինել միայն ինքը: Դրան էր նաև օրեր անց հաջորդել հանրահավաքը Երևանում, իհարկե շատ փոքր հանրահավաքը, որտեղ մամուլը արձանագրել էր Ռոբերտ Քոչարյանի համար պայքարող անձանց ներկայությունն ու դերակատարությունը:

Ահա, երկրորդ նախագահի այս ջանքերի համատեքստում էլ հատկանշական է դառնում, որ նրա կալանքի երկարաձգումը զուգադիպում է մարտի 12-ին Արցախում տեղի ունեցած շրջադարձային իրադարձության հետ, որը գործնականում նաև Արցախի մերժումն է Ռոբերտ Քոչարյանին, կամ նրա ջանքերի մերժումն է Արցախում, երբ իր քաղաքական պաշտպանության համար նա փորձում էր խորացնել արցախյան անվստահություն Հայաստանի նոր իշխանության նկատմամբ: Ավելին, այստեղ ուշագրավ է նաև հանգամանքը, որ ԱԽ հայտնի համատեղ նիստի ընթացքում Արցախում էր նաև Սերժ Սարգսյանը, ինչը, անկասկած, պատահական չէ, և, ըստ էության, այսպես, թե այնպես, նա ևս որոշակիորեն մասնակից է շրջափուլի ամփոփմանն ու քաշվող գծին: Եվ այդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր