Դեպի վեր

Հայ-ֆրանսիական «Ջինջը»՝ երեւանյան համերգով ու նոր տեսահոլովակով

bravo.am06/15/2021, 9:54

Հայ-ֆրանսիական «Ջինջը»՝ երեւանյան համերգով ու նոր տեսահոլովակով

Հայ-ֆրանսիական երաժշտական համագործակցություն, որ նոր նախագծի սկիզբ դարձավ. նորաստեղծ «Ջինջ» խումբը, որ ներկայացնում են Սեւանա Չագրեանն ու Գոռ Թադեւոսյանը, առաջին տեսահոլովակն է թողարկել հեղինակային երգի հիման վրա։ Ֆրանսահայ երգչուհու եւ վանաձորցի երաժշտի համատեղ աշխատանքին միացել է նաեւ իրանահայ ռեժիսոր Արմեն Փիրի Մասիհին, որի հետ նկարահանել են «Խոսա-խոսա» երգի հոլովակը։ Երաժշտական նոր նախագծի շնորհանդեսը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում էր, որտեղ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին, ինչպես նաեւ զրուցել խմբի անդամների ու հոլովակի ռեժիսորի հետ։Միաձուլելով հայկական ֆոլկ երաժշտությունն արտասահմանյան հիփ-հոփի հետ՝ Գոռն ու Սեւանան փորձել են նոր ու անսովոր հնչողություն ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանյան հարթակներում։ Հատկանշական է, որ դուետի անդամները միմյանց հետ համագործակցել սկսել են պատերազմի օրերին, երբ համերգներով հանդես էին գալիս Արցախից եկած ընտանիքների ու վիրավոր զինվորների համար։ Այդ ժամանակվանից էլ հասկացել են, որ թեեւ երաժշտական տարբեր ժանրերում են հանդես գալիս, բայց կարող են դրանք համատեղել ու նոր բան ստեղծել:

22


«Մենք հայկական երաժշտություն շատ ենք սիրում, բայց նաեւ լսում ենք տարբեր մշակույթների գործեր, եւ մեզ համար շատ կարեւոր է ստեղծել մի խումբ, որը նոր շունչ կտա հայկական երաժշտությանն ու նորություն կլինի նաեւ դրսում Հայաստանը ներկայացնելիս։ Մենք ուզում ենք յուրահատուկ լինել ու մտածում ենք, որ նախագծի վիզուալ կողմն էլ պիտի կրեատիվ լինի։ Այդպես սկսեցինք փնտրել ամենաստեղծագործ ռեժիսորին ու գտանք Արմենին։ Նրա հետ որոշեցինք մեր առաջին ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ նկարահանել, բայց այնպես ստացվեց, որ մեր համագործակցությունն այդքանով չավարտվեց․ շարունակելու ենք աշխատել միասին»,- մեր զրույցում նշեց Սեւանա Չագրեանը։

22


Նա պատմեց, որ ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում, իսկ վեց տարի առաջ որոշել է Փարիզից գալ Հայաստան՝ երաժշտական տարբեր ծրագրեր ստեղծելու համար։ Այդ նպատակով Թեհրանից Հայաստան է եկել նաեւ հոլովակի ռեժիսորը՝ Արմեն Փիրի Մասիհին, որն իր խոսքում ընդգծեց՝ իրենց օրինակով փորձում են ցույց տալ ամբողջ աշխարհի հայերին, որ կարող են գալ Հայաստան, հավաքվել այստեղ ու ստեղծագործել միասին․«Ինձ այնքա՜ն է ոգեշնչել նրանց երաժ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր