Դեպի վեր

Տնտեսության ո՞ր ճյուղերն են աշխուժացել Արցախում

b24.am09/29/2022, 6:24

Տնտեսության ո՞ր ճյուղերն են աշխուժացել Արցախում

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Արցախի պետական բյուջե են մուտքագրվել 28,3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 24 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 18.1 տոկոսով կամ 4,3 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է  Արցախի պետական եկամուտների կոմիտեի կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչության պետ Մանուշ Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ 2021 թվականին Արցախի Հանրապետության պետական բյուջե են մուտքագրվել 34,3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 23 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 49 տոկոսով կամ 11,3 մլրդ դրամով: Բյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներից հավաքագրված գումարները։

-Տիկին Հովհաննիսյան,  պետբյուջե մուտքագրվող հարկային եկամուտների ու տուրքերի ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մինչև 2022 թվականի 8 ամիսն ընկած ժամանակահատվածում: Ինչի՞ շնորհիվ: Ի՞նչ ուղղություններով են աճել հավաքագրված գումարները:

-Հետպատերազմյան ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրված եկամուտների մասով, նշեմ, որ 2021 թվականին Արցախի Հանրապետության պետական բյուջե են մուտքագրվել 34,3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 23 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 49 տոկոսով կամ 11,3 մլրդ դրամով: Բյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներից հավաքագրված գումարները։ Հավաքագրված եկամուտները 2020թ․ համեմատ պակաս էին 28․3 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված էր գործարար միջավայրի վրա պատերազմական գործողությունների հետևանքների վերացման նպատակով  մի շարք հարկային  արտոնությունների սահմանմամբ, այդ թվում` հարկային համաներմամբ, հետպատերազմյան շրջանում տնտեսության դեռևս ոչ ամբողջական վերականգնմամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում նախկինում գործունեություն իրականացնող սուբյեկտների գործունեության դադարեցմամբ։

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Արցախի  պետական բյուջե են մուտքագրվել 28,3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 24 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 18.1 տոկոսով կամ 4,3 մլրդ դրամով: Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերակատարվել են 53.6 տոկոսով կամ ավելի քան 9 մլրդ դրամով: 2022թ․ ծրագրված մուտքերը կազմում են 40 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով 8 ամիսների մուտքերի հավաքագրման տենդեցը, կանխատեսում ենք, որ կհավաքագրենք 45 մլրդի չափով։

-Տիկին Հովհաննիսյան,  հետպատերազմյան ժամանակահատվածում   պետեկամուտների կոմիտեի  հաղորդագրություններում շարունակական է նշվում  պետբյուջեի  հարկային եկամուտների և տուրքերի գերակատարման մասին: Որպես տնտեսության ցուցիչ, ինչի մասին է  վկայում գերակատարումը:

-Պլանային առաջադրանքի կատարման կամ գերակատարման վրա կարող են ազդել մի շարք գործոններ: Մասնավորապես՝  տնտեսությունը շատ ավելի մեծ թափով է սկսում ակտիվանալ ու արդյունքում հարկ  վճարողների իրացման շրջանառությունն աճում է, ինչն էլ  ազդում է մուտքերի հավաքագրման մակարդակի վրա:

Գերակատարումը նաև ՊԵԿ-ի   աշխատանքի արդյունք է, որ կարողանում ենք ոչ միայն ապահովել պլանային առաջադրանքով նախատեսված մուտքերը, այլ  նաև գերակատարել:

-Հարկային ոլորտի բարեփոխումներն ու տարբեր միջոցառումները ինչ ազդեցություն են ունեցել ցուցանիշների վրա:

-Հետպատերազմյան ժամանակահատվածում պետական եկամուտների կոմիտեն աշխատանքներ է իրականացրել 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման ուղղություններով:

Այսպես՝ 2021 թվականի սկզբին ընդունվել են մի շարք օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, համաձայն որոնց սահմանվել են զգալի արտոնություններ, մասնավորապես` նվազեցվել են առևտրի հարկի, հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի դրույքաչափերը, երեք տարի ժամկետով սահմանվել են տարեկան շահութահարկից, եկամտային հարկից, հաստատագրված և արտոնագրային վճարներից  ազատման և մի շարք այլ արտոնություններ։

Հարկային այս բարեփոխումների արդյունքում՝ 6,277 հարկ վճարողների համար սահմանվել են արտոնություններ, որոնց արդյունքում նրանք ազատվել են  շուրջ 7 մլրդ դրամի չափով պարտավորություններից: Եկամտային հարկի և շահութահարկի եռամյա արտոնության տրամադրմամբ պայմանավորված՝ կատարվել է 689 անհատ ձեռնարկատերերի և 283 կազմակերպությունների...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր