Դեպի վեր

«Պարզ է՝ չեն գտնի, այնպես որ նորից կանեմ»․ քանդակագործը՝ Գեւորգ Էմինի արձանի գողացված կատվի մասին

bravo.am01/18/2021, 4:30

«Պարզ է՝ չեն գտնի, այնպես որ նորից կանեմ»․ քանդակագործը՝ Գեւորգ Էմինի արձանի գողացված կատվի մասին

Հունվարի 14-ի երեկոյան համացանցում տեղեկություն տարածվեց, որ Սիրահարների այգուց գողացել են հայ մեծանուն բանաստեղծ Գեւորգ Էմինի արձանի մաս կազմող կատվին։ Հայտնի չէր՝ դեպքը երբ եւ ինչպես է տեղի ունեցել. այգու ղեկավարությունը մանրամասներ չէր հաղորդում։ Հաջորդ օրը միայն այգու կառավարիչ Լեւոն Մայիլյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում դեպքի առնչությամբ։ Նա նաեւ ասել էր՝ կախված հետաքննության արդյունքներից՝ այգու ղեկավարությունը կորոշի արձանի վերականգնման հետ կապված հետագա քայլերը: Մինչ այդ մենք զրուցել էինք քանդակի հեղինակ Աշոտ Արամյանի հետ, որը պատրաստակամություն է հայտնել կատվին նորից քանդակել:«Դեպքի մասին իմանալուն պես ընկերս՝ Վիգեն Ավետիսը, միանգամից գնացել էր այգի, հանդիպել էր այնտեղի այսպես կոչված պահակների հետ, որոնք երեւի միայն փող են ստանում, ոչ մի պահակություն էլ չեն անում։ Պարզվեց՝ առավոտյան ոստիկանությունն արդեն տեղեկացել է եւ զբաղվում է այդ հարցով։ Բայց դա արդեն նշանակություն չունի, պարզ է՝ մեկ է, չեն գտնի։ Սովորաբար կտրատում են, տանում հանձնում են գունավոր մետաղների ընդունման կետեր։ Այնպես որ, երեւի նորից անեմ այդ կատուն»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց քանդակագործը։

4


Նա նաեւ նկատեց, որ արձանը բավական սիրված գործ էր երեւանցիների համար, երեխաներն էլ հաճախ խաղում էին կատվի հետ։ Բացի այդ, քանդակի ամբողջությունն արդեն խախտվել է, անհասկանալի է՝ Գեւորգ Էմինը միայնակ կանգնած ուր է նայում, ինչու․«Իհարկե, պետք է վերականգնել կատվին։ Դժբախտաբար, կաղապարը չենք պահել, բա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր