Դեպի վեր

«Սերիալամոլ». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել «Սպարտակը»

style.news.am08/19/2018, 2:06

«Սերիալամոլ». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել «Սպարտակը»

-ը սկսում է նոր շարք՝ «Սերիալամոլ» անվանմամբ, որում մենք ձեզ խորհուրդ կտանք դիտել սերիալներ, որոնք կգունավորեն ձեր առօրյան: Սկսենք փոքր-ինչ բիրտ եւ հետաքրքրաշարժ մեկից՝ «Սպարտակից»:

Անվանումից արդեն պարզ է, որ այն պատմում է լեգենդար գլադիատոր-ստրուկի մասին, ով մ.թ.ա 1-ին դարում կարողացավ ծնկի բերել Հռոմեական կայսրությունը:

Սպարտակի մասին բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ են նկարահանվել. դա բնական է, քանի որ նա դարակազմիկ կերպար է:



Ինչո՞վ է գրավիչ այս սերիալը:

«Սպարտակ»-ը (անգլ. Spartacus) ամերիկյան պատմական հեռուստասերիալ է, որը սկսել է ցուցադրվել 2010 թվականի հունվարի 22-ից Starz ալիքով ու հասել է ավարտին 2013 թվականի ապրիլի 12-ին:

Այն բաղկացած է 3 եթերաշրջանից ու մեկ պրիկվելից (Պրիկվել՝ գիրք, կինոֆիլմ, համակարգչային խաղ, որի գործողությունները ժամանակագրական առումով ծավալվում են ստեղծագործությունից առաջ ու համապատասխանում են սյուժետային տրամաբանությանը):

Յուրաքանյուր եթերաշրջան ունի ենթավերնագիր:

Առաջին եթերաշրջան՝ «Սպարտակ. արյուն եւ ավազ» (2010)

Պրիկվել՝ «Սպարտակ. մարտադաշտի աստվածները » (2011)

Երկրորդ եթերաշրջան՝ «Սպարտակ. վրեժ» (2012)

Երրորդ եթերաշրջան՝ «Սպարտակ. անիծյալների պատերազմը» (2013)

Քանզի Սպարտակի կերպարի մասին փաստական տվյալները բավականին սուղ են, սերիալի ստեղծագործական կազմը հնարավորություն է ունեցել մշակել ավելի շատ գաղափարներ, որոնք, բնականաբար, աղավաղել են պատմական ճշմարտությունը:

Ստեղծողները որպես հիմք են ընդունել Զաք Սնայդերի կերպարը «300 սպարտացիներ» ֆիլմից: Հավաստիացնում ենք՝ ընտրությունը արդարացված է: Այդ ամբողջ մռայլությունը, արյունալի տեսարանները, դանդաղեցրած կադրերը դարձնում են պատկերները պարզապես գլուխգործոց:

Արժեքավոր կադրերից բացի, ստեղծագործական թիմն, իհարկե, չի մոռացել նաեւ գաղափարի մասին: Սյուժեն լիովին տրամաբանական է եւ միաժամանակ գրավիչ: Այո, սյուժեի հիմքերը տարրակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր