Դեպի վեր

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով ցանկանում են չեղարկել կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ ողջույնի արարողությունը

slaq.am02/17/2020, 10:06

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով ցանկանում են չեղարկել կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ ողջույնի արարողությունը

Ճապոնիայի կայսերական պալատի գործերի վարչությունը մտադիր է այս տարի հրաժարվել միապետի ծննդյան օրվա կապակցությամբ ավանդական ողջույնի արարողությունից: Ինչպես երկուշաբթի հաղորդել է Kyodo-ն, որոշման պատճառը նոր կորոնավիրուսի տարածումն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կայսր Նարուհիտոն փետրվարի 23-ին 60 տարեկան է դառնում: Սովորաբար նման դեպքերում միապետը եւ նրա ընտանիքի անդամները մի քանի անգամ դուրս են գալիս Տոկիոյի կենտրոնում գտնվող պալատի զրահապատ պատշգամբ` ողջունելու հավաքված բնակիչներին: Նման միջոցառումներին սովորաբար մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքվում: Հաճախ, պալատի տարածք մտնելու համար պահանջվում է ավելի քան երկու ժամ հերթ կանգնել:

Ճապոնիայի իշխանությունները կարծում են, որ վարակի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում նման զանգվածային հասարակական միջոցառումներ անցկացնել չարժե: Ճապոնիայում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը ներկայումս 415 է: Նրանց մեծ մասն ամերիկյան Diamond Princess օդանավի ուղեւորներն ու ազնակազմի անդամներն են, որը կարանտինի մեջ է գտնվում Իոկոգամա քաղաքի նավահանգստում:

Նարուհիտոն գահ է բարձրացել անցյալ տարվա մայիսի 1-ին, երբ նրա հայրը` 85-ամյա Աքիհիտոն, հրաժարվել էր գահից` պատկառելի տարիքի հետ կապված: Նույն օրը Նարուհիտոն ստացել էր լիազորությունների սիմվոլները` գլխավոր պետական եւ անձնական կա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր