Դեպի վեր

«Դուք ադամանդե սիրտ ունեք». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com12/10/2018, 7:30

«Դուք ադամանդե սիրտ ունեք». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը:

Դասախոսությունը կազմակերպել են ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը և ԵՊՀ ռեկտորատը:

Հանդիպմանը ներկա էին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, Պատմության
ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ցեղասպանության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը հադես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի ընձեռած հնարավորությունը՝ լսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության
կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգին:

Ադամա Դիենգը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ սիրով է ընդունել ԵՊՀ-ում դասախոսություն կարդալու հրավերը: Նա կարևորեց Ցեղասպանագիտություն գիտակարգի դերը, քանի որ անհրաժեշտ է հավաքագրել և ուսումնասիրել այդ հանցագործությանն առնչվող տվյալները, անել վերլուծություններ և հետևություններ:

Նա խոսեց 21-րդ դարում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին. «Մենք կարծում ենք, որ ցեղասպանությունն անցյալի հետ է կապված, բայց այսօր մենք ականատես ենք Հարավային Սուդանում նուերների ցեղասպանությանը, դարֆուրների ցեղասպանությանը՝ Սուդանում, եզդիների ցեղասպանությանը՝ Սիրիայում և Իրաքում, ռոհինջաների ցեղասպանությանը՝ Մյանմայում»,- ասաց Ադամա Դիենգը:

Հայաստանի և Ադրբեջանի քարոզչական պատերազմի, ինչպես նաև վերջինիս կողմից հակահայկական, հայերի հանդեպ ատելության տարածման և այս իրավիճակը կանխելու ՄԱԿ-ի ձեռնարկած գործողությունների մասին հարցերին ի պատասխան՝ նա նշեց.

«Ես գիտեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա լարվածություն, բայց, ինչպես ես միշտ ասում եմ, որ այդտեղ քաղաքական կամք է պետք՝ լուծումներ գտնելու համար: Երկու կողմերն էլ պետք է ջանք գործադրեն՝ հասնելու խաղաղ և ամբողջական ոխհամաձայնության»,- ասաց Ադամա Դիենգը՝ նկատելով, որ, իհարկե, հեշտ է ասել, բայց որպես հարևաններ՝ պետք է գտնել համերաշխության մեջ ապրելու տարբերակը: Ըստ նրա՝ ատելությունը, ատելության խոսքն ու դրա տարածումը պետք է խստորեն մերժվեն հասարակությունների կողմից, մանավանդ, երբ դրանց հիմքում ազգային ինքնությունն է, և տեղ բացեն երկխոսությունների համար:

Հարց հնչեց այն մասին, թե ինչ գործողություններ է պետք ձեռնարկել՝ կանխելու այսօր տեղի ունեցող ցեղասպանությունները:

«Ամենակարևոր բաներից մե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր