Դեպի վեր

Լեւոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի. նա ապրիլին լուսաձայնային նռնակ կիրառելու իրավասություն չի ունեցել

armtimes.com09/25/2018, 8:12

Լեւոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի. նա ապրիլին լուսաձայնային նռնակ կիրառելու իրավասություն չի ունեցել

Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը կասկածվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրի 309 հոդվածով:

Հիշեցնենք, որ նա երեկ մի քանի ժամ հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ըստ կասկածանքի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:

Մեր տեղեկությունը հաստատեց Լեւոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Մեր հարցին, թե ընդունո՞ւմ է Երանոսյանը առաջադրված կասկածանքը, Սաֆարյանը պատասխանեց՝ իհարկե չի ընդունում: Հարցին՝ Երանոսյանն ասե՞լ է, թե ինչու է հատուկ միջոց կիրառել կամ ո՞ւմ հրամանով, փաստաբանը պատասխանեց. «Ցուցմունք տվել է, պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ որեւէ խնդիր չի եղել այդտեղ հատուկ միջոցի կիրառման իրավաչափության հետ կապված: Կադրերում հստակ երեւում է, որ մարդիկ են եղել, որոնք տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ»: Մեր դիտարկմանը, որ հատուկ միջոց կիրառելու հետեւանքով այդ օրերին բազմաիթվ քաղաքացիներ են հոսպիտալացվել, ընդ որում, սխալ կիրառելու հետեւանքով, Սաֆարյանն ասաց, որ այդ հատուկ միջոցները, որ կիրառվել են, Առողջապահության նախարարությունում փորձաքննության են անցել եւ անվտանգ են անձի առողջության համար: «Այս բոլոր միջոցները, որ կիրառվել են...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր