Դեպի վեր

Հանրայինի լուրերը սահմանում են ընդհանուր լրատվական ստանդարտները. Պետրոս Ղազարյանը՝ լրատվական նոր քաղաքականության մասին

armenpress.am01/11/2019, 5:54

Հանրայինի լուրերը սահմանում են ընդհանուր լրատվական ստանդարտները. Պետրոս Ղազարյանը՝ լրատվական նոր քաղաքականության մասին

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը անցնում է լուրերի հեռարձակման նոր ձևաչափի: Սպասվող փոփոխությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի հետ:

- Պարոն Ղազարյան, ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում: Ի՞նչը չէր գոհացնում նախորդ ձևաչափում:

- Հեռուստաընկերությամբ լուրերը կհեռարձակվեն յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ՝ սկսած ժամը 13:00-ից: Երեկոյան ժամը 21:00-ին կլինի լուրերի մեծ թողարկումը՝ 60 րոպե տևողությամբ: Կազմակերպվելու են ուղիղ եթերներ, կապեր, միացումներ: Կփորձենք լիարժեք լրատվություն տալ: Իսկ թե ինչը չէր գոհացնում, դա այնքան երևացող էր ողջ հասարակության համար, այդ պատճառով հերթով չեմ թվարկի: Մենք հիմա կփորձենք իրոք հասարակությանը տալ անաչառ, «առանց ակնոցների» լրատվություն:

- Հաղորդավարների ու լրագրողների կազմում փոփոխություններ լինելո՞ւ են:

- Բոլոր հաղորդավարները փոխվելու են, լրագրողական կազմի շատ լուրջ թարմացում է եղել, որովհետև նոր արտադրանք, լրագրողական մտածելակերպ բերելու համար պետք են որոշակի փոփոխություններ և դրանք արվել են:

՞րն է այդ նոր մտածելակերպը:

- Հանրային հեռուստաընկերության լուրերը սահմանում են այն լրատվական ստանդարտները, որոնք ընդհանուր են երկրի և պետության համար: Այդ պատճառով է այն առանձնանում մնացած բոլոր լուրերից իր պատասխանատվությամբ: Եթե Հանրային լուրերը ազատ են, չի կարող երկրում լինել գրաքննություն: Չեն կարող լինել սև ցուցակներ, մարդիկ, որոնց եթեր չեն հրավիրվում: Չեն կարող լինել փակ թեմաներ, եթե հանրայինում բոլոր թեմաները բաց են: Մենք այս չափանիշն ուզում ենք դնել: Ամենակարևոր փոփոխությունը հենց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր