Դեպի վեր

Ո՞վ է մոլորեցրել Սերժ Սարգսյանին

1in.am04/20/2018, 1:54

Ո՞վ է մոլորեցրել Սերժ Սարգսյանին

Նախօրեին տված հարցազրույցում ներկայացնելով իր նախագահության տասը տարիների արդյունքը, Սերժ Սարգսյանը, համենայնդեպս, նկատելիորեն անթաքույց կերպով տարակուսում էր, թե ինչպես է հնարավոր չնկատել իր նախագահության ձեռքբերումները: Իսկ այն, ինչ չի ստացվել, բայց հնչել է որպես խոստում, Սարգսյանը բացատրում էր այսպես ասած արտաքին հանգամանքների բացասական ազդեցությամբ: Այդպիսով, Սերժ Սարգսյանը ներկայացնում է նախագահության տասնամյակի մի պատկեր, որտեղ ինչքան լավ բան կամ ձեռքբերում կա՝ իր շնորհիվ է, ու հանրությունը դա չի նկատում, իսկ որքան վատ բան կա, որ նկատվում է՝ եղել է անկախ իր կամքից, այլևայլ գործոնների բերումով: Այդպիսի դեպքերի համար գուցե հնարավոր է ասել, որ իրականությունը մեջտեղում է, սակայն ոչ այն դեպքերում, երբ խոսքը պետական կառավարման մասին է, այն էլ պատերազմող պետության կառավարման:

Այս դեպքում իրականությունը մեջտեղում լինել չի կարող և իշխանությունից պահանջվում է շատ հստակ ու միարժեք պատասխանատվություն իրավիճակի համար: Բայց իշխանությունը նախ և առաջ պետք է տիրապետի այդ իրավիճակին: Դատելով Սերժ Սարգսյանի հարցազրույցից, դատելով իր նախագահության տասնամյակի արդյունքի վերաբերյալ նրա ինքնագնահատականներից, Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Այլապես, օրինակ, բանկերում ավանդների վերաբերյալ վիճակագրություն բերելուն զուգահեռ, Սերժ Սարգսյանը գուցե բերեր նաև վիճակագրություն, թե Հայաստանի քաղաքացիները որքան վարկ ունեն բանկերին, ընդ որում վարկեր, որոնք նրանք ձեռք են բերում ոչ թե խոշոր գնումների համար, ասենք՝ տուն կամ մեքենա, այլ վարկեր, որոնք նրանք ձեռք են բերում մինչև անգամ կենցաղային տեխնիկա գնելու համար:

Ընդհանրապես, կամ իրավիճակից կտրվածության, կամ պարզապես լիակատար ոչ ադեկվատության նշան է, երբ Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում «կայուն» պահպանված 30 տոկոսին մոտ աղքատության, պետական պարտքի բազմապատիկ աճի, մոտ 400 հազար արտագաղթի պայմաններում դեռ փորձում է «թղթով ամեն ինչ կարգին» ներկայացնել և թղթից ընթերցում է վիճակագրություն,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր