Դեպի վեր

Այս համակարգը պետք է քանդվի և ժողովրդի որոշմամբ նորը ձևավորվի

asekose.am04/20/2018, 11:12

Այս համակարգը պետք է քանդվի և ժողովրդի որոշմամբ նորը ձևավորվի

«Երիտասարդների՝ փողոց դուրս գալն արդեն ահազանգ է իշխանության համար: Սա լրիվ նոր իրավիճակ է: Երկրում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք ստիպում են ժողովրդին դուրս գալ: Փողոց դուրս եկած ժողովուրդն ասում է՝ հերիք է թալանեն, կոռուպցիայով զբաղվեն, պետական պարտքը շատացնեն ու ոչ մի առաջընթաց չլինի: Այո՛, այս համակարգը պետք է քանդվի, նորը պետք է ձևավորվի՝ ժողովրդի որոշմամբ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արդեն 8-րդ օրը Երևանում և ՀՀ մի շարք մարզերում ընթացող բողոքի ցույցերին՝ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Անդրադառնալով ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին՝ նկատեց.

«Լսեցի Սերժ Սարգսյանի հարցազրույցը և հիշեցի օդեսացիների անեկդոտը, որտեղ ասում է՝ եթե ամեն ինչ լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ վատ: Հիմա, եթե Հայաստանում ամեն ինչ լավ է, ժողովուրդն ինչո՞ւ է բողոքում: Ցավում եմ, որ վարչապետը ադեկվատ չի գնահատում այն իրավիճակը, որն իրենց կառավարման տարիներին ստեղծվել է երկրում: Խոսում է միջազգային կառույցների մասին, որոնք ընտրություններին կաշառք տալու դեպքերը կարող էին արձանագրել, եթե նման բան լիներ: Նրանք ի՞նչ գիտեին, որ ԱԺ-ում այսօր գտնվող անլեզու պատգամավորները 10.000 դրամները որտեղ էին բաժանում: Այս հարցի լուծման համար երկու ճանապարհ կա: Առաջինն այն է, որ ժողովուրդը իշխանությանը պարտադրում է իրականացնել այն, ինչ որ ինքն է պահանջում, երկրորդ, եթե իշխանությունը համամիտ չէ, պետք է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել»:

Ինչ վերաբերում է նախագահի կողմից երկխոսության կոչին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ դրա համար իշխանության կողմից ճիշտ գնահատական է անհրաժեշտ, ինչը հարցազրույցի ժամանակ չտեսավ:

«Կգնա՞ ժողովուրդը երկխոսության, ես չգիտեմ: Ցավոք, այնտեղ չկա քաղաքական օրակարգ, պահանջ, որը պարտադիր է»,-ընդգծեց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր