Դեպի վեր

2020-ի պետբյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով

armenpress.am09/16/2019, 1:30

2020-ի պետբյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով

Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ-ին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247,8 մլրդ դրամի դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար:

2019թ. հունիս-օգոստոսին մոտ 5 տոկոսով ավելացվել է արեւային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը, 5-10 տոկոսով ավելացել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի՝ ներառյալ խոցման միջոցների քանակը: Շփման գծի 5 ուղղություններով բարելավվել է յուրային զորքերի դիրքերը: Առաջնագծում շուրջ 10 տոկոսով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի՝ ցերեկային, ջերմատեսիլ եւ համակցված տեսախցիկների քանակները: Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35 տոկոսը կապահովվեն խմելու ջրով: 2020 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով:

Վարչապետը նշեց, որ մեկնարկել է ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգը։

«Ըստ այդմ՝ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերությունների, ինչի արդյունքում զինվորներն ապահովվում են բարձր որակի սննդով։ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ նոր համակարգի անցած զորամասերի թիվը կազմում է արդեն 16։ 2020 թվականի երրորդ եռամսյակում այս համակարգը կգործի Հայաստանի բոլոր մեծ զորամասերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության որոշմամբ 2019թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները: Մասնավորապես, գնդի հրամանատար ՝ 22 հազար դրամ կամ 4.6 տոկոս, գնդի հրամանատարի տեղակալ՝ 51 հազար դրամ կամ 12.7 տոկոս, գումարտակի հրամանատար՝ 88 հազար դրամ կամ 23 տոկոս, վաշտի հրամանատար՝ 97 հազար դրամ կամ 32.6 տոկոս, դասակի հրամանատար՝ 72 հազար դրամ կամ 26.2 տոկոս, ավագ ենթասպա՝ 38 հազար դրամ կամ 18 տոկոս, շարքային պայմանագրային՝ 23 հազար դրամ կամ 13.7 տոկոս, սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած)՝ 49 հազար դրամ կամ 22 տոկոս: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Ըստ նրա ՝ կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել:

Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով սպայական եւ ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020թ-ի հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ: Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0 տոկոս տոկոսադրույքով (7 տոկոս առավ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր