Դեպի վեր

Զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները հեռու են դրական լինելուց. ՀՀ Նախագահ

armenpress.am10/23/2017, 4:05

Զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները հեռու են դրական լինելուց. ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դրական չի համարում զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները: ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ Նախագահն ընդգծել է, որ իրավախախտումների կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է: «Այս աշխատանքի արդյունքներն այս պահին փաստացի հեռու են դրական գնահատվելուց: Այո՛, հաշվետու ժամանակահատվածում համապատասխան դեպքերի հայտնաբերման աճ է գրանցվել: Սակայն շարքային քաղաքացու համար միշտ չէ, որ տեսանելի են այս ոլորտում ձեր կատարած աշխատանքի արդյունքները: Ես սա ասում եմ գիտակցելով հանդերձ, որ մեր անկախության առաջին տարիներին զենքի և զինամթերքի անվերահսկելի մեծ շրջանառություն է եղել. ես նկատի ունեմ՝ սովետական բանակից Հայաստանի Հանրապետության փոխանցման ժամանակահատվածը, նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մղվող մարտերում ձեռք բերված ավարն ու ինչ-որ չափով նաև եղած զենքի անվերահսկելի շրջանառությունը: Սա բոլորիս համար հասկանալի է, բայց արդեն անցել է 23-24 տարի, և մենք պարտավոր ենք այս հետևանքները վերացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:
Նա հավելել է, որ իրականում տարօրինակ է. եթե կա պայքար, իսկ դրա արդյունքները դրական են, ապա ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր