Դեպի վեր

Սուտ է, թե ես իմ աշխատակազմին ուղղորդում եմ աշխատել Մասիս Մայիլյանի օգտին. նախարարը պարզաբանում է՝ երբ Արցախում կհայտարարվի արտակարգ դրություն

1in.am03/24/2020, 2:36

Սուտ է, թե ես իմ աշխատակազմին ուղղորդում եմ աշխատել Մասիս Մայիլյանի օգտին. նախարարը պարզաբանում է՝ երբ Արցախում կհայտարարվի արտակարգ դրություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։

– Պարոն նախարար, օրերս մեզ հետ զրույցում քաղաքագետ Վ. Աթանեսյանը Ձեզ մեղադրել էր նախարարության աշխատակազմին ուղղորդելու և, մասնավորապես, թեկնածուներից Մասիս Մայիլյանի օգտին աշխատելու մեջ։ Ինչքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը։

– Այդ տեղեկությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Ամբողջությամբ սուտ է այն, թե ես ուղղորդում եմ իմ աշխատակազմին։ Նույն աշխատակազմի ղեկավարը «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է, տարբեր աշխատակիցներ տարբեր կուսակցությունների անդամներ են։ Արդեն 6-7 տարի է՝ այս պաշտոնն եմ զբաղեցնում, եղել են շատ ընտրություններ, հանրաքվեներ, բայց երբեք չի եղել այնպես, որ ես ասեմ՝ այս թեկնածուին ընտրեք, այս մեկը լավն է, այսպես կամ այնպես քվեարկեք։ Նման բան երբեք չի եղել, դրանում կարող եք համոզվել՝ զրուցելով աշխատակիցների հետ։ 115 աշխատող ունենք, ոչ ոքի առջև երբեք նման խնդիր չեմ դրել։

– Նշվում է նաև, որ անօրինական կուսակցության գրանցում է եղել, խոսքը Արցախի հեղափոխական կուսակցության մասին է, որն այս օրերին ակտիվ բողոքի ակցիաներ է անցկացնում։ Կուսակցությունն ունե՞ր բավարար թվով անդամներ և տարածքային գրասենյակներ։

– Կարող եք ծանոթանալ թղթերին, բոլոր փաստաթղթերը ներկայացված են։ Նախընտրական շրջանում կա գրանցված 27 կուսակցություն, վերջին 7-8 ամսվա ընթացքում՝ ընտրությունների հետ կապված, քանակն ավելացել է։ Ամբողջությամբ սուտ տեղեկություն է, աշխատակազմի ղեկավարը տեղում բոլոր փաստաթղթերին ծանոթացել է, օրենքի պահանջներն ամբողջությամբ կատարված են եղել, կուսակցությունն էլ ռեգիստրում գրանցվել է։ Հիմա եթե այդ կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում, ինչ-որ կարծիքներ հնչեցնում՝ եթե դրանք հակասահմանադրական են, պետք է պատասխանատվության կանչվի, եթե նման հիմքեր կան։ Բայց եթե բոլոր փաստաթղթերը համապատասխանում են, ինչպե՞ս չգրանցեք։

– Պարոն նախարար, Արցախում ե՞րբ կարող է արտակարգ դրություն հայտարարվել, որի հետևանքով նաև ընտրությունները կհետաձգվեն։ Արդյոք միայն պատերազմական վտանգի՞ դեպքում։

– Դա անգրագիտություն է։ Սահմանադրության մեջ հստակ նշվում է, որ արտակարգ դրության ժամանակ ընտրությունները չեն անցկացվում։ Արցախի Հանրապետության Սահմանադրությունն ունի իր առանձնահատկությունները, որը տարբերվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից։ Կա արտակարգ դրություն և արտակարգ իրավիճակ, դրանք իրարից տարբերվում են։ Արտակարգ իրավիճակը 133-րդ հոդվածն է, իսկ 132-ը՝ արտակարգ դրությունը։ Արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չի կարելի կազմակերպել։

– Փաստորեն, եթե Արցախում հայտարարվի արտակարգ դրություն, ընտրություններ չեն անցկացվելու։

– Այո։ Կրկնում եմ՝ կա արտակարգ իրավիճակ և արտակարգ դրություն։ Արտակարգ իրավիճ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD502509
EUR548561.5
RUR6.46.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր