Դեպի վեր

Արցախում հերքում են ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալուն վերաբերող լուրերը

azatutyun.am12/3/2020, 7:12

Արցախում հերքում են ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալուն վերաբերող լուրերը

Արցախի Ազգային ժողովի իշխող «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե Արցախում ռուսերենը պետական լեզու դարձնելու գործընթաց է սկսվել։

«Նման նախաձեռնությունը Ազգային ժողովում չկա։ Ես հերքումը տվել եմ։ Երևի ինչ-որ թյուրըմբռնում էր կամ սխալ ինֆորմացիա», - ասաց նա։ - «Միանգամից չի կարող լինել, նախ և առաջ։ Երկրորդը, նման գործընթաց ո՛չ սկսել ենք, ո՛չ սկսելու մտադրություն կա, ո՛չ էլ քննարկվում ա այս պահին որևէ բան»։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ևս նման ինֆորմացիա չունի։ Նրա ասաց, որ պետական համակարգի ողջ փաստաթղթաշրջանառությունը հայերեն է։ Ռուսերեն են գրվում միայն այն փաստաթղթերը, որոնք վարվում են ռուսական կողմի հետ, բայց այդ դեպքում էլ պատրաստվում է հայերեն օրինակ և արխիվացվում։

«Այս պահի դրությամբ նման բան չկա։ Կա փաստաթղթաշրջանառություն, որը ռուսերեն է՝ եթե մենք նամակներ ենք գրում տարբեր կառույցների Ռուսաստանի, չճանաչված երկրների որոշ հատվածին։ Կա որ անգլերեն է, կա որ ֆրանսերեն է, մենք էդ բանը ունենք։ Բայց փաստաթղթաշրջանառությունը եղել է և կմնա հայերեն», - «Ազատությանն» ասաց Բաբայանը։ - «Մեր ներկայացուցչությունները, իհարկե, գրագրության մեջ են տարբեր կառույցների հետ՝ եվրոպական լինի, համաշխարհային, և եթե աշխատանքային լեզուն այնտեղ անգլերեն է, գրագրությունը անգլերեն է գնում։ Բայց իհարկե, պատճեն միշտ հայերեն, որպես բնօրինակ, օգտագործվում է։ Արցախում ընդհանրապես միշտ եղել է շատ ուժեղ ռուսաց լեզվի դասավանդումը։ Ամենաուժեղ դպրոցները ամբողջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում տարիներ շարունակ եղել են Ստեփանակերտի համար 8 և համար 3 ռուսական դպրոցները, որոնք տվել են ամենաշատ հայրենասերները։ Մի մոռացեք, որ ռուսական կրթություն ուներ Չարենցը, ռուսական կրթություն ուներ Դրոն, Արամ Մանուկյանը, Հովհաննես Թումանյանը, Գարեգին Նժդեհը։ Ի՞նչ վատ ա, որ մենք իմանանք ռուսերեն, անգլերեն լեզուները, տիրապետենք պարսկերենի, լավ իմանանք թուրքերեն, քրդերեն․․․ Վա՞տ է։ Իսկ մենք ինչ ենք արել։ Վերցրել ենք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ժամանակին, ուղղակի վոլյունտարիստական որոշում կայացրել՝ բոլոր դպրոցները փակել, անցնել հայերենի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր