Դեպի վեր

550 հազար ԱՄՆ դոլարով կառավարական դասի մեքենաներ՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի համար. AntiFake.am /տեսանյութ/

henaran.am12/17/2019, 5:42

550 հազար ԱՄՆ դոլարով կառավարական դասի մեքենաներ՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի համար. AntiFake.am /տեսանյութ/

Որոշ ժամանակ առաջ AntiFake.am-ին տեղեկություններ էին փոխանցվել, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 2 «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) ամբողջությամբ զրահապատ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը, աղբյուրի փոխանցմամբ, 350.000 ԱՄՆ դոլար է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենաները ձեռք են բերվել հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցող պետությունների ղեկավարներին սպասարկելու «անվան տակ», սակայն ձեռքբերման իրական նպատակը եղել է Նիկոլ Փաշինյանին սպասարկող նախկին մեքենան փոխարինելը և նոր մեքենաներով նրա սպասարկումն ապահովելը։

Հոկտեմբերի 1-ի նիստից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը տեղափոխվում է նշված մեքենայով և Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ու լրատվականները պարբերաբար ֆիքսում են նոր մեքենան։

Ավելի ուշ տեղեկություններ ստացանք, որ նոր ձեռք բերված ամբողջությամբ զրահապատ մեքենաներից երկրորդն էլ հատկացվել է կառավարության կազմում որևէ կարգավիճակ չունեցող վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Մեր ունեցած տեղեկությունները ճշտելու համար AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին, որտեղից այն վերահասցեագրել էին ՀՀ ԱԳՆ-ին՝ պատճառաբանելով, որ նշված հարցերին իրավասու է պատասխանել այդ կառույցը։

Հայցել էինք տեղեկություններ տրամադրել նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին սպասարկած մեքենաների, դրանց գնման կամ վարձակալման մասին։ Ի պատասխան` ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին սպասարկել են թվով 6 «Mercedes-Benz» մակնիշի ներկայացուցչական դասի ավտոմեքենաներ, որոնցից 2-ը հանդիսանում են ՀՀ սեփականությունը, 1 ավտոմեքենա վարձակալվել է, 3-ը՝ անվարձահատույց տրամադրվել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տարբեր անձանց կողմից։

ԱԳՆ-ն, հղում անելով Տեղեկատվո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր