Դեպի վեր

Դիլիջանում ամփոփվել են «Արմաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքի արդյունքները

armenpress.am07/11/2019, 11:54

Դիլիջանում ամփոփվել են «Արմաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքի արդյունքները

Հուլիսի 1-10 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի առաջին մասը՝ նախատեսված 10-13 տարեկան երեխաների համար։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Յուքոմ» ընկերությունից, շուրջ 220 աշակերտ և 14 ջոկատավար Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից, մասնակցում էին ճամբարին։

«Արմաթ» տեխնոճամբարի ընթացքում դպրոցականները, որոնք մեծ մասամբ «Արմաթ»-ի սաներ են, նախապես կազմված թիմերով սովորեցին Arduino հարթակի միջոցով ստեղծել խելացի LED լույսերի կառավարման համակարգ, տվիչների միջոցով ստանալ տարբեր տեսակի տվյալներ (հեռավորություն, լուսավորություն, գույներ և այլն)։ Ճամբարի ընթացքում նրանք նաև սովորեցին ռոբոտ կոնստրուկտորներ հավաքել, ծրագրավորել: Թիմերի առջև վերջնական նպատակ էր դրվել պատրաստելու ինքնակառավարվող ռոբոտներ, մասնավորապես՝ սև գծին հետևող ռոբոտ։

Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից` ճամբարը ներառում էր մշակութային և սպորտային բաղադրիչներ։ Ճամբարի ընթացքում աշակերտները սովորեցին հայկական պարեր Գագիկ Գինոսյանի հետ և ծանոթացան ողջ մնալու արվեստին Վովա Վարդանովի խմբի հետ:

«Արմաթ» տեխնոճամբարի ավարտին տեղի ունեցավ գծին հետևող ռոբոտների եզրափակիչ մրցույթ, որին հաջորդեց հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա էին Ucom ընկերության ներկայացուցիչները և պարգևատրեցին դպրոցականներին խրախուսական նվերներով: Հաղթող թիմի բոլոր անդամներն ստացան խելացի ժամացույցներ, իսկ լավագույնները՝ էլեկտրական սկուտերներ։ Թիմը ղեկավարող ջոկատավարն ստացավ պլանշետ: Երկրորդ տեղը զբաղեցրած թիմի բոլոր անդամներին տրվեցին սմարթ ժամացույցներ, իսկ ջոկատավարին՝ պլանշետ:

«Արդեն 4-րդ տարին է, որ Ucom ընկերությունը պատիվ ունի աջակցելու արմաթցիների միջև անցկացվող տեխնոճամբարների ի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր