Դեպի վեր

Ավետիս Ավետիսյան. «Մենք չենք տեսել ազատությունը, ուղղակի գրքերում ենք կարդացել»

hetq.am03/21/2018, 4:42

Ավետիս Ավետիսյան. «Մենք չենք տեսել ազատությունը, ուղղակի գրքերում ենք կարդացել»


«Հետքը» զրուցել է օրեր առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատմամբ տուն վերադարձած «Արժեքների հեղափոխության» կամ «Նոյեմբերի 5-ի» գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Ավետիս Ավետիսյանի հետ: Որդուն ծննդատնից տուն բերելուց հետո Ավետիսը նրան տեսել էր ընդամենը 2 օր: Այժմ երեխան 4 տարեկան 4 ամսական է: Ավետիսը պատրաստվում է աշխատանք գտնել ընտանիքի կենսական խնդիրները հոգալու համար, բայց առավել կարևորում է, ինչպես ինքն է ասում, պայքարը հանուն Հայաստանի ապագաղութացման:

- Նախ՝ բարի գալուստ Ավետի՛ս: Ազատության մեջ որո՞նք են լինելու քո առաջնահերթ անելիքները:

- Շնորհակալ եմ... բացի նրանից, որ պիտի աշխատեմ, ընտանիքս պահեմ, երկիրը պիտի ազատագրենք ռուսական գաղութատիրությունից: Մաքսային ֆինանսիստ եմ, բայց իմ մասնագիտությամբ չեմ աշխատել, չեմ էլ կարծում, թե կաշխատեմ, քանի էս ռեժիմն ա: Իսկ երբ ունենանք ազատագրված երկիր, կգնամ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը, կզբաղվեմ գյուղատնտեսությամբ, մեղվաբուծությամբ:

Եթե մտել ես էդ պայքարի մեջ, պիտի մինչև վերջ գնաս, չպիտի վախ լինի՝ վա՛յ, կդատապարտվեմ, պետք ա պատրաստ լինես ամեն ինչի: Կամ պիտի չպայքարես: Ելքը, իմ կարծիքով, ավելի լայն, ավելի մեծ զանգվածով պայքարելու մեջ ա: Կարող ա՝ 100 օրից բան փոխվի, հնարավոր ա՝ 100 տարի հետո:

Մարդիկ ազատության պահանջ ունեն: Բայց մենք չենք տեսել ազատությունը, ուղղակի գրքերում ենք կարդացել: Ազատությունն էն ա, երբ քաղաքացին կարողանում ա իր կամքով իշխանություն ընտրել, հետո պահանջատեր լինել:

Դե յուրե գրված ա, որ մենք անկախ պետություն ենք, բայց դե ֆակտո սա անկախություն չէ: Մենք ընդամենը գաղութ ենք՝ Հայաստանն առանց հայերի կարգախոսով: Գաղութատերերն էսօր ամեն ինչ անում են, որ ժողովուրդը լքի Հայաստանը, ու տնտեսապես թույլ լինի մեր երկիրը: Բայց սկուտեղի վրա որևէ մեկը չի բերելու մատուցի մեր անկախությունը, հայրենիքի ազատագրության հարց կա, ժողովրդի ազատագրման հարց:

- Դեռևս 2 տարի առաջ՝ 2016-ին, կարող էիք պայմանական վաղաժամկետ ազատվել, բայց 4 տարի 4 ամիս մնացիք ՔԿՀ-ում:

- Այո՛, 2016 թ-ի մայիսի 5-ից կարող էի տանը լինել: Բայց էդ ժամանակ գաղութի ադմինիստրացիան մերժում էր երկրորդ օղակին ներկայացնել իմ պայամանականի հարցը, կտրում էր: Հետո օրենքը փոխվեց, ես դիմեցի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, բայց 2017-ի օգոստոսի 17-ին դատարանը մերժեց, պատճառաբանեց՝ դատական ծախս կա: Բայց 2015-ին արդեն էդ գումարը վճարված էր:

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր