Դեպի վեր

Երևանում կանցկացվի «InTourExpo 2019» միջազգային ցուցահանդեսը

b24.am04/23/2019, 1:36

Երևանում կանցկացվի «InTourExpo 2019» միջազգային ցուցահանդեսը

Երևանում ապրիլի 26-28-ը կանցկացվի «InTourExpo 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ կհամախմբի զբոսաշրջության և ակտիվ հանգստի լավագույն առաջարկները: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Էքսպո Գրուպ» ընկերությունը, որը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ է: Որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի և մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել, տարածաշրջանային ի՞նչ տուր փաթեթներ կարո՞ղ են ձևավորվել, այս և մի շարք այլ հարցերի պատասխանները այցելուները կարող են գտնել «InTourExpo 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ցուցահանդեսը լավ հարթակ է ոլորտի մասնագետների, ընկերությունների համար: Այն կնպաստի նոր կապեր ձևավորելուն, համագործակցության նոր հնարավորություններ գտնելուն:

«Հայաստանի զբոսաշրջության ոլորտում նշանակալի իրադարձություն է, այս միջազգային ցուցահանդեսը դարձել է հեղինակավոր: Թե Հայաստանի, թե այլ երկրների զբոսաշրջային արդյունքը ներկայացվում է մեկ տեղում: Եվ պարզապես այցելուները, և՛ տուրիզմի ոլորտի ընկերությունների համար հետաքրքրական հարթակ է»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

«Ին Տուր Էքսպո» ցուցահանդեսի կազմակերպիչ, «Էքսպո Գրուպ» ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում է 80 ներկայացուցիչ տարբեր երկրներից՝ Ռուսաստան, Իրան, Եգիպտոս, Հայաստան, Արցախ և այլն:

«Ցուցահանդեսին մասնակցում են և՛ տուրօպերատորներ, և հանգստյան տներ, և հյուրանոցներ, և ռեստորաններ: Այսինքն՝ ամբողջական փաթեթ է: Երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, Արցախ և՛ տոմս է անհրաժեշտ, և՛ լավ հյուրանոց կամ հյուրատուն, և,՛ իհարկե, ոչ պակաս կարևոր է, խոհանոցը, ինչպես նաև գեղատեսիլ ու պատմահնագիտական վայրերը: Ահա այս ամեն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր