Դեպի վեր

Բաքվում հացադուլ հայտարարած ռուս քաղբանտարկյալի աջակցության ակցիայի մասնակիցներին ձերբակալել են՝ նախքան ցույցի սկսելը

armtimes.com12/2/2021, 11:24

Բաքվում հացադուլ հայտարարած ռուս քաղբանտարկյալի աջակցության ակցիայի մասնակիցներին ձերբակալել են՝ նախքան ցույցի սկսելը

Ադրբեջանի ոստիկանությունը երեկ ցրել է Բաքվում բանտարկված Ռուսաստանի քաղաքացի Սալեհ Ռուստամովի աջակցության համար կազմակերպված ցույցը։ Նա 26 օր է՝ հացադուլի մեջ է, ինչի մասին հայտարարել է համաներման տակ չհայտնվելուց հետո։

Չորեքշաբթի օրը ժամը 15:00-ին ակտիվիստները հայտարարել են Բաքվի կենտրոնում՝ Շատրվանների հրապարակում, հանրահավաք անցկացնելու մասին, սակայն նրանց սկսել են բերման ենթարկել դեռևս այդ ժամից առաջ։ Ձերբակալվածների թվում կան ինչպես երիտասարդ ձախ ակտիվիստներ, այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներ:

Բժիշկներն ահազանգում են, որ Սալեհ Ռուստամովը վատ վիճակում է, և հացադուլը վտանգավոր է նրա կյանքի համար։

«Բժիշկն ասաց, որ մարմինը լրիվ հյուծվելու եզրին է, որոշ օրգաններ արդեն մոտ են շարքից դուրս գալուն»,- ասել է նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը։

Ղարաբաղյան նախորդ տարվա պատերազմում իր տարած հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանի իշխանությունը նոյեմբերի 5-ին համաներում էր հայտարարել։ Փաստաբանի խոսքով՝ Ռուստամովը հույս ուներ այս համաներման մեջ ներառվել, քանի որ իրեն տրված ժամկետի կեսն անցկացրել է բանտում (3 տարի 7 ամիս)։

Ո՞վ է Սալեհ Ռուստամովը.

Սալեհ Ռուստամովը Ռուսաստանի քաղաքացի է, ով բնակվել է Ադրբեջանում և զբաղվել միջին բիզնեսով։ Ավելի վաղ Ադրբեջանում նա եղել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ, որն այն ժամանակ (1991-1993 թթ.) իշխանության կազմում էր: Տարիներ անց, նա հեռացել է Ադրբեջանից:

Ռուստամովը Ադրբեջան է վերադարձել 2018 թվականի ամռանը՝ հարազատներից մեկի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով և ձերբակալվել 3 օր անց, օդանավակայանում։ Հաջորդ տարվա փետրվարին նա դատապարտվել է 7 տարի 3 ամսվա ազատազրկման՝ ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությանը ֆինանսավորելու միջոցով «ապօրինի բիզնես ծավալելու և փողերի լվացման» մեղադրանքով։

Հետագայում սրան գումարվեցին նաև այլ մեղադրանքներ. հետաքննության տվյալներով՝ Ռուստամովը Ռուսաստանում բնակվելով փորձել է թաքցնել իր եկամուտը, զբաղվել է անօրինական ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ ապօրինի կերպով ստացված գումարը փոխանցվել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությանը, որը դատախազությունն անվանում է «արդարադատության նախարարությունում չգրանցված կառույց»:

Տեղի իրավապաշտպանները հրապարակել են քաղբանտարկյալների ցուցակները, որոնց մեջ կա նաև Ռուստամովի անունը։ Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը BBC-ին ասել է, որ «ի սկզբանե պարզ էր, որ գործարարի ազատազրկումը քաղաքական հարց է», քանի որ ընդդիմադիր կուսակցությանը ֆինանսավորելու մեջ դատապարտելի ոչինչ չկա։

Այսօր Բաքվի բանտերում են «Ժողովրդական ճակատ կուսակցության» 15 անդամներ, իրավապաշտպանները նրանց ևս համարում են քաղբանտարկյալներ։

Նրանց ընտանիքներին, ըստ պաշտպանական կողմի, օգնել է Ռուստամովը, ով Ադրբեջանից Ռուսաստան է մեկնել 1995 թվականին և ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Փաստաբան Բ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր