Դեպի վեր

«Հայաստանը երբեք չի շեղվել Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացից»․ Զոհրաբ Մնացականյան

azatutyun.am10/28/2019, 3:24

«Հայաստանը երբեք չի շեղվել Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացից»․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ի Hard Talk հաղորդաշարի հարցազրույցում նշել է, որ հեղափոխության արդյունքում կառավարությունը ժողովրդի, հասարակության կողմից ստացել է լայն մանդատ, ի ցույց է դրել, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է շատ արագ կերպով արդյունքների հասնել, որոնք բխում են ժողովրդական պահանջներից և առնչվում են կոռուպցիային, սոցիալ-տնտեսական կյանքում բոլորի համար հավասար հնարավորություններին, արդար ընտրություններին և ներկայումս առկա ամենամեծ մարտահրավերին՝ դատական բարեփոխումներին:

Ապագայում ռազմավարական ընտրություն կատարելու՝ Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի կողքին լինելու, մի խումբ հարցերի վերաբերյալ Մնացականյանը նշել է, որ թավշյա հեղափոխության մեջ չկա աշխարհաքաղաքականություն, այն բացառապես հայկական հարց է: Հեղափոխությունն արժեքների հեղափոխություն էր, հեղափոխություն էր ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության մասին:

«Մենք բացարձակապես մերժում ենք, չենք ընդունում երկբևեռ աշխարհը՝ այս կամ այն ձևով: Մենք նաև չենք ընդունում հետևյալը՝ մեր ժողովրդավարության մասին մի՛ դատեք մեր աշխարհաքաղաքական որոշումներով», - նշել է Մնացականյանը։

Hard Talk-ի հյուրերը դժվարին զրույց են ունենում, ու այն վարող հայտի լրագրող Սթիվըն Սակուրը մի խումբ հարցեր է ուղղել Ղարաբաղի մասին: Մասնավորապես, եթե թավշյա հեղափոխության արդյունքում իրական փոփոխություններ են տեղի ունեցել, ակնկալվում է նաև փոփոխություն Ղարաբաղի հարցում. նոր գաղափարներ, մոտեցումներ, եթե խաղաղություն եք ուզում, ապա ինչպե՞ս բացատրել «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» Փաշինյանի հայտարարությունը, պատրա՞ստ է Հայաստանի նոր կառավարությունը ասելու, թե պատասխանատու է նախկինում կատարած բանակի խախտումների համար։

Այս մի խումբ հարցերի պատասխաններում Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն անվտանգության մեծ մարտահրավեր է Հայաստանի, մեր ժողովրդի համար, նախևառաջ 150 հազար մեր հայրենակիցների անվտանգության խնդիրն է, և նշել է, որ նոր կառավարությունը առանց հապաղելու, անմիջապես ներգրավվել է կարգավորման գործընթացում և ներգրավվել է կառուցողական ձևով:

Նա նշել է, որ Հայաստանի վարչապետն իրապես խաղաղություն է ցանկանում, քանի որ շարունակաբար պնդում է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար:

«Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի, հայտարարության, որտեղ նույնպես անդրադարձ կլինի նաև մեր շահերին, մեր մտահոգություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ: Նրանք հրաժարվում են դա անել», - ասել է Մնացականյանը:

Փաշինյանի հայտարարության վերաբերյալ կրկնվող հարցերին Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է, որ Հայաստանի օրակարգը, համահայկական օրակարգը վերաբերում է նաև Արցախին:

«Հայաստանը հետապնդում է զարգացման օրակարգ, համախմբման օրակարգ և չի կարող դուրս թողնել Արցախի ժողովրդին, դա համահայկական օրակարգ է: Մենք մի ազգ ենք, որը, լինելով Հայաստանի Հանրապետության տարածքում, միաժամանակ ունի համաշխարհային ընդգրկում: Հայաստանի վարչապետն անընդհատ և հետևողականորեն պնդում է, որ մեզ պետք է ազդակ, Ադրբեջանից փոխզիջման ազդակ, որը մենք չենք լսում», - կրկնել է Մնացականյանը՝ հավելելով, որ նույն այդ ելույթի ժամանակ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն առանձին կետով ու բավական հետևողական ներկայացրել է փոխ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր