Դեպի վեր

Սարսափ ֆիլմ. դիտել պոպկորն ուտելո՞վ, հուզվել-լացելով, թե՞ սցենարը փոխելով

armtimes.com02/13/2018, 12:24

Սարսափ ֆիլմ. դիտել պոպկորն ուտելո՞վ, հուզվել-լացելով, թե՞ սցենարը փոխելով

Իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 11-ին «Ազատություն» ռ/կ-ի եթերում մի հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել, որի տողատակում պարզ երեւում է, թե ՀՀԿ-ն առաջիկայում վարչապետի պաշտոնի հետ կապված ինչ որոշում է կայացնելու: Մասնավորապես, Աշոտյանն ասել է, որ ինքը պատրաստ է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնի համար:

«Ոչ միայն ես, այլեւ շատ մարդիկ, պատրաստ են առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին, բայց նորից կրկնեմ՝ այս հարցը դեռևս կուսակցության ներսում, որը Սահմանադրությամբ լիազորված է վարչապետ առաջադրել, չի քննարկվել, հետեւաբար ես հայտնում եմ բացառապես իմ անձնական տեսակետները... Բայց մի հետաքրքիր դիտարկում անեմ՝ երբ որ այս հարցը լսում եմ մեր լրատվամիջոցներից, հիշում եմ հետեւյալ հանգամանքը՝ կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, շատ դասականների ստեղծագործություններ կան՝ գրքեր, որոնք հետո բեմադրվում են, կամ ֆիլմ են նկարահանում, բոլորս գիտենք՝ ավարտն ինչպիսին է լինելու դասական գործերի, բայց բոլորս մինչև վերջ այդ ֆիլմերը նայում ենք, կարծում եմ, որ սա այդ դեպքերից է»,- ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանի նկատած դասական գործը եթե համեմատենք մեր քաղաքական դաշտի սցենարի հետ՝ նկատի ունենալով ՀՀԿ-ականների այն խոսքերը, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է եւ պետք է լինի վաչապետ, ստացվում է, որ Աշոտյանը «նամյոկ» է անում, թե՝ սպասեք մեր գրած սցենարի իրականացմանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ, պատասխանելով Արմեն Աշոտյանի հայտարարության հետ կապված հարցին, նշել է, որ ցանկություն կա Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետի պաշտոնում:

«Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում, կա այդ տրամադրվածությունը, դուք ճիշտ եք նկատել, իհարկե, մենք դեռ չենք քննարկել, երբ որ քննարկում կազմակերպենք, յուրաքանչյուր անդամ կհայտնի իր տեսակետը, այո՛, կա ցանկություն, սակայն յուրաքանչյուրը կհայտնի իր ցանկությունը»,- ասաց Բաղդասարյանը, խորհուրդ տալով չշտապել, քանի որ նախ մարտի 2-ին ընտրելու են ՀՀ նախագահ, որից հետո նոր այդ հարցի շուրջ քննարկումներ կկազմակերպեն:

Ազգային ժողովի Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չի շտապում «ֆիլմից» առաջ ընկնել եւ գուշակել ՀՀԿ-ի սցենարը:

«Ես ձեր հարցին ստիպված եմ հարցով պատասխանել: Կարելի է իմանալ, թե ես ինչու՞ եմ ընտրվել Արմեն Աշոտյանի խոսքերի մեկնիչ: Հանրապետական կուսակցությունը բազմամարդ կուսակցություն է, այնտեղ կան հանճարներ եւ անճարներ, դիմեք իրենց, թող մեկնաբանեն իրենց ղեկավարի տեղակալի ասածները: Ծառուկյան դաշինքի համար անձերը կարեւոր չեն, կարեւոր է վարչապետ ընտրվի այն անձը, ով երկիրը դուրս կբերի այս վիճակից՝ հաշվի առնելով Ծառուկյան դաշինքի նախընտրական 15 կետերը: Չեմ կարծում, որ Արմեն Աշոտյանի խոսքերի մեկնաբանելու առաջին պատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD481.5483.5
EUR562.5567
RUR7.827.93
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր