Դեպի վեր

Կոռուպցիոն առաջին դատավճիռը նոր Հայաստանում

1in.am12/9/2019, 10:30

Կոռուպցիոն առաջին դատավճիռը նոր Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Երևանում անցկացված համաժողովում հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում շատ ավելի անհանդուրժող է լինելու այն պաշտոնյաների պարագայում, որոնց ինքն է նշանակել կառավարման համակարգում: Որպես քաղաքական կամքի և կոռուպցիայի դեմ անհանդուրժողության դրսևորման վկայություն նա հիշեցրել է 4 բարձրաստիճան պատոնյաների օրինակը, որոնք մեղադրվում են կոռուպցիայի համար: Իհարկե որևէ մեկի մեղադրանքը դեռևս ապացուցված չէ: Մի մասի գործը արդեն դատարանում է, ինչպես օրինակ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեպքում, իսկ մի պաշտոնյա էլ՝ ԿԳՄՍ փոխնախարարը, ձերբակալվել և կալանվել է օրերս:

Այդուհանդերձ, այդ օրինակները դեռևս չեն խոսում ոչնչի մասին, կամ քիչ բանի մասին են դեռևս խոսում, մինչև չլինի դատավճիռ, որը կմտնի ուժի մեջ: Այն, որ արդեն իսկ կա իրավապահների հստակ արձագանք, անկասկած ողջունելի է: Միևնույն ժամանակ, սակայն, առանցքային չափիչը լինելու է դատավճիռը: Իր հերթին սակայն այստեղ հանգում ենք մեկ այլ խնդրի՝ դատական համակարգի վստահելիության: Երկիմաստ վիճակ է: Մի կողմից անկասկած է, որ կոռուպցիայի համար մեղադրանքը դեռևս ապացուցված հանցանք չէ և դատարանը կարող է արդարացնել մարդուն, ու հենց դրա համար էլ պետությունների առանցքային սյուններից մեկը անկախ արդարադատությունն է: Դրան զուգահեռ սակայն, Հայաստանում կա համատարած համոզում, որ չկա անկախ արդարադատություն:

Եվ այդ համոզմանը նպաստում է նաև իշխանությունը, որը թե ընդդիմություն եղած ժամանակ, թե այժմ հայտարարում է, որ դատական համակարգը վստահելի չէ և այնտեղ մեծ ազդեցություն ունի նախկին կոռուպցիոն համակարգը: Սա էլ իր հերթին է առաջ բերում երկիմաստ անվստահություն: Վերջին հաշվով, եթե դատարանը դատապարտում է մեղադրվող պաշտոնյաներին, ապա նրանց ընկերները, համակիրները դատարանի այդ որոշումը գնահատում են որպես նախկին համակարգի պատվեր՝ նոր իշխանության անցանկալի անձանց դեմ: Ավելին, իրավապահների մեղադրանքն անգամ զգալի շերտերում մատուցվում է այդպես, որ նախկին ազդեցության տակ գտնվող իրավապահները գործեր և ձերբակալություններ ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր