Դեպի վեր

Սերժ Սարգսյանի հայտարարությունից վեց տարի անց. ուր են հասել ներդրումները

1in.am10/10/2019, 4:12

Սերժ Սարգսյանի հայտարարությունից վեց տարի անց. ուր են հասել ներդրումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը չեն քննարկում պայմանագրի խզման հարց, այլ քննարկում են ապագայի և ներդրումների հետ կապված հարցեր: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանի երկաթուղիների հավատարմագրային կառավարմանը, որի իրավունքը «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Հայաստանի կառավարության հետ պայմանագրով ստացել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով: Անցյալ 11 տարիների ընթացքում, սակայն, ամենատպավորիչ ձեռքբերումը գրեթե տասնամյակ անց մի քանի նոր վագոններն են, որոնք «զարդարում» են Երևան-Գյումրի ուղղությունը, այն էլ այնպես ու այնքան, որ ներհանրապետական այդ ուղղությամբ հարմարավետությունը զգալու համար պետք է պայքարել տոմսի համար նախապես: Դրա փոխարեն, Հայաստանի պետական բյուջեն տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ փոխհատուցում է հատկացրել հավատարմագրային կառավարչին, այսպես ասած՝ վնասների դիմաց:

Այդպիսով, Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարման առնվազն առաջին 11 տարիների, թերևս, ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երկաթուղին, որպես այդպիսին՝ կա: Զարգացման մասին խոսելը ընդհանրապես անիմաստ է: Բայց այդ մասին խոսվել է, և խոսվել է առանձնահատուկ մի օր՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Մոսկվայում հանկարծ ԵՏՄ-ին միանալու մասին հայտարարած Սերժ Սարգսյանը խոսում էր Հայաստան ռուսական մեծ ներդրումների մասին, որոնց շարքում հայտարարվում էր հայկական երկաթուղում «Ռուսական երկաթուղիների» մոտ 15 միլիարդ ռուբլու ներդրման մասին: Սակայն այդ «մանանան», որ պետք է ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեծ ներդրումների տեսքով ընկներ Հայաստանի վրա, Հայաստանի՝ և Արցախի վրա էր ընկնում ադրբեջանական ավելի ու ավելի ուժգին հրետանա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր