Դեպի վեր

Չափազանց խոր մետաստազներ. Մանվել Գրիգորյանը կբացահայտի՞ Հոկտեմբերի 27-ը. Ժամանակ

henaran.am06/19/2018, 7:24

Չափազանց խոր մետաստազներ. Մանվել Գրիգորյանը կբացահայտի՞ Հոկտեմբերի 27-ը. Ժամանակ

Գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն ու դրանից հետո ԱԱԾ-ի տարածած տեսագրությունը ալեկոծել են հասարակությանը, մարդիկ շոկի մեջ են: Շոկի մեջ են ոչ միայն տարիներ շարունակ գեներալ Մանվելի ամենաթողության մասին իմացածներն ու բարձրաձայնածները, այլ նաև իմացածներն ու չբարձրաձայնածները, ինչպես նաև իմացածներն ու պաշտպանածները:

ՀՀԿ-ն այսօրվա հայտարարությամբ հանձնեց գեներալ Մանվելին, որովհետև հակառակը՝ զինվորի կեր գողացողին պաշտպանելը, նշանակելու էր ինքնահանձնվել՝ ընդհուպ լուծարել կուսակցությունը, որտեղ դեռևս գուցե ռևանշի հույսեր կան: Բայց գեներալ Մանվելի արածները հօդս են ցնդեցնելու ու արդեն ցնդեցնում են այդ հույսերը ամեն ժամի հետ:

Իսկ արդյոք Մանվել Գրիգորյանը օրենքի ու բարոյականության բոլոր սահմաններն անցած միա՞կ պաշտոնյան է, քանի՞սը կամ քանի՞ տասնյակներն են եղել նրա հանցակիցները բացահայտված ու դեռ բացահայտվելիք գործերում ու գործերով:

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն իր հանրային ռեզոնանսի առումով թերևս հակադարձ համեմատական էր այն ոգևորությանը, որը Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում էր թավշյա հեղափոխության օրերին: Անգամ կարկառույն հանրապետականները չեն կարողանում թաքցնել իրենց հիասթափությունն ու վրդովմունքը, որովհետև նրանք ևս մարդիկ են, շատերն ազնիվ են եղել ու ե՛ն իրենց հայրենասիրական տեքստերում՝ անկախ անգամ նրանից, որ գործնականում հանդուրժել են պետության դավաճանությունը: Գեներալ Մանվելին իրենց շարքերում հանդուրժելով՝ նրանք հանդուրժել են ոչ միայն բանակի ու պետության դավաճանին, այլև դավաճանությունը մարդկային տեսակին:

ԱԱԾ-ի բացահայտումներից հետո գրեթե բոլոր արձագանքները ոչ այնքան իրավական են, որքան ու առավելապես՝ բարոյական: Ու դա պատահական չէ՝ օրինաչափ է: Որովհետև գեներալ Մանվելը՝ իր շուրջը իշխանության հյուսած բանահյուսությամբ ու հերոսի կերպարով, եղել է հանրային բարոյականությունը խեղող, այդ բարոյականությունը կեղծ պաթոսի տակ քայքայող ամենակարկառուն խորհրդանիշներից մեկը: Մանվել Գրիգորյանի մոտ պարզապես, «թղթերով ամեն ինչ կարգին էր», ինչպես իշխանական մյուս կարկառունների պարագայում. նա ուներ գեներալի ու Արցախի հերոսի վկայական, ինչը հնարավորություն էր տալիս նրա վարքագծի ցանկացած դրսևորում արդարացնել այդ կեղծ հերոսականությամբ: Ու այն պաթոսը, որով մինչև երեկ պաշտպանում էին մանվելականությունը, ավելի էր խեղում հանրային գիտակցությունն ու հոգեբանությունը:

«Թուրքի ահուսարսափը» փաստորեն եղել է շարքային գանձագող մեկը, ով գողացել է այն զինվորների հացը, ում թիկունքում կանգնած ճառեր է փորձել արտասանել հայրենասիրության ու հայրենիքի սրբությունների մասին: Փորձել է ու միշտ ձախողվել է, որովհետ արտասանությունը նրա համար զինվորի հաց գողանալու նման հեշտ զբաղմունք չի եղել: Բայց մեղադրել այս ամենում միայն Մանվել Գրիգորյանին՝ կնշանակի ջուր լցնել նրա կերպն ու կերպարը ծնած ու քաջալերած նախկին իշխանության ջրաղացին: Որովհետև Մանվել Գրիգորյանը նախորդ երկու իշխանությունների հավաքական կերպն ու կերպարն էր ու է՛, որքան էլ այսօր նրան հանձնելով՝ հանրապետականները փորձում են իրենց հեռացնել նրանից: Չի ստացվի, որովհետև մանվելականությունը նստած է նրան մինչև երեկ հանդուրժածների ու պաշտպանածներ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր