Դեպի վեր

«Արևելյան գեներն ավելի ուժեղ են, այդ պատճառով ես մայրիկինն եմ». Միխայիլ Պիոտրովսկին 75 տարեկան է

yerkir.am12/9/2019, 3:24

«Արևելյան գեներն ավելի ուժեղ են, այդ պատճառով ես մայրիկինն եմ». Միխայիլ Պիոտրովսկին 75 տարեկան է

Այսօր` դեկտեմբերի 9-ին, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին նշում է իր 75-ամյակը: Գիտնականին արդեն շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա շնորհավորական հեռագրեր է ստացել աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում` Հայաստանի` իր գործընկերներից:

Միխայիլ Պիոտրովսկին Էրմիտաժի բազմամյա տնօրեն, հայտնի ուրարտագետ, հնագետ Բորիս Պիոտրովսկու և հայագետ, արևելագետ Հռիփսիմե Ջանփոլադյանի որդին է: Ինքն էլ պատմաբան-արևելագետ է, արաբագետ, թարգմանիչ: Ծնվել է Երևանում, դպրոցն ավարտել` Լենինգրադում: Ապրել ու աշխատել է Եգիպտեսում, այնուհետև` Եմենում: Հոր մահից հետո ստանձնել է Էրմիտաժի տնօրենի պաշտոնը և մինչ օր պատվով է իրականացնում այդ պատասխանատու աշխատանքը:

Yerkir.am-ը ներկայացնում է օրերս «Ռոսիյսկայա գազետա»-ին նրա տված հարցազրույցից մի հատված, որում Միխայիլ Պիոտրովսկին պատմում է իր հայկական արմատների մասին:

- Մեկ անգամ ևս վերադառնանք Ձեր արմատներին: Դուք հայրիկինն ե՞ք, թե՞ մայրիկինը:

-Մայրս հայ է, իսկ հայրս` ռուս` լեհական արմատներով: Գոյություն ունի գենետիկա գիտությունը, ըստ որի`արևելյան գեներն ավելի ուժեղ են: Հասկանո՞ւմ եք: Այդ պատճառով ես մայրիկինն եմ և… հայրիկինը: Թեև արտաքնապես ավելի շատ մորս եմ նման:

- Իսկ բնավորությա՞մբ:

-Կարծում եմ` ոչ մեկին: Ցանկանում եմ հավատալ, որ իմը միջինացվածն է` ամենալավը համատեղողը: Հայրս իմաստուն էր հանդարտ, ոչ փութկոտ, գուցե ոչ այնքան իշխանատենչ: Մայրս, ինչպես վայելի է հայ կնոջը, ղեկավարում էր ամբողջ ընտանիքը` ինչպես փոքր, այնպես էլ մեծ: Արևելքում կանայք միշտ են այդպես անում: Հայրս ձգտում էր ոչ այնքան հանձնարարականներ տալ, որքան կիրառում էր «Արա ինձ պես» սկզբունքը: Նրան նայելով` ես ու եղբայրս կողնորոշվում էինք, թե ինչպես ապրել: Կարծում եմ` մեր ընտանիքում չկար մայրիկինը-հայրիկինը բաժանում: Դժվար է ասել, թե մայրիկն ում էր ավելի շատ սիրում, հայրիկն` ում: Ես ու եղբայրս չէինք զգում ծնողական ուշադրության պակաս: Մենք մեծ շրջապատ ունեինք` պետերբուրգյան ընտանիք, հայկա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր