Դեպի վեր

Իշխանությանը դեղին քարտ է ցույց տալիս այն ուժը, որին ժողովուրդը 5 ամիս առաջ կարմիր քարտ ցույց տվեց և «հեռացրեց դաշտից»

armtimes.com05/24/2019, 6:30

Իշխանությանը դեղին քարտ է ցույց տալիս այն ուժը, որին ժողովուրդը 5 ամիս առաջ կարմիր քարտ ցույց տվեց և «հեռացրեց դաշտից»

Եվ այսպես, Դաշնակցությունն Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպեց եւ իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց։ Զավեշտ է, իհարկե, որ իշխանություններին դեղին քարտ է ցույց տալիս քաղաքական այն ուժը, որին ժողովուրդն ընդամենը հինգ ամիս առաջ կարմիր քարտ է ցույց տվել եւ «հեռացրել դաշտից» (Ազգային ժողովից), բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Դաշնակցականները «զարգանալու ենք չզիջելով» գրությամբ մի մեծ ցուցապաստառ էին բերել հրապարակ՝ ըստ երեւույթին նկատի ունենալով զիջումների անթույլատրելիությունն Արցախի հարցում, ու կողքից նայողների մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, թե «ուրեմն իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր չէ զարգանալ առանց Արցախի հարցում զիջումների, դաշնակցականներն էլ հակառակն են պնդում»։

Իրականում իշխանություններն, իհարկե, երբեւէ նման բան չեն հայտարարել, բայց քանի որ թեման շրջանառության մեջ է դրվել, արժե մի քանի նկատառումներ ներկայացնել։ Առանց վերջնական խաղաղության հաստատման, առանց շրջափակումը վերացնելու եւ այլն զարգանալ, իհարկե, հնարավոր է, եւ Հայաստանը վերջին 25 տարիներին, իհարկե, զարգացել է (աշխարհում ընդհանրապես հնարավոր չէ գտնել որեւէ երկիր, որը վերջին 25 տարիներին չի զարգացել)։ Բայց մենք բոլորս, այդ թվում՝ նաեւ դաշնակցականները, վստահաբար, հասկանում ենք, որ մեր դեպքում կարեւորը ոչ թե պարզապես զարգանալն է, այլ զարգացման տեմպերով Ադրբեջանից ետ չմնալը։ Որովհետեւ եթե, օրինակ, վերջին 25 տարիներին Հայաստանի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 5 տոկոսով, իսկ Ադրբեջանինը՝ ասենք, 6 տոկոսով, նշանակում է՝ իրականում մենք ետընթաց ենք արձանագրել։ Սա միանշանակ է, այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող, հետեւաբար՝ երբ Դաշնակցությունը հայտարարում է, թե զարգանալու ենք առանց զիջելու, խոսքը պիտի լինի զարգացման այնպիսի տեմպերի մասին, որ Ադրբեջանից ետ չմնանք։

Հնարավո՞ր է արդյոք դա։ Չենք վիճում, գուցեեւ հնարավոր է։ Բայց փաստն այն է, որ մինչեւ հիմա (վերջին 25 տարիներին) դա մեզ չի հաջողվել։ Հետեւաբար՝ Դաշնակցությունը պիտի կարգախոս հնչեցնելու փոխարեն պատասխաներ շատ հստակ հարցի՝ «բա եթե հնարավոր է, ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել, որո՞նք են պատճառները, ովքե՞ր են մեղավորները»։ Գուցե պատճառն ընդամենը նախկինների ապաշնորհ կառավարո՞ւմն է եղել։ Գուցե պատճառն այն է եղել, որ պետական համակարգը ոտից գլուխ կոռումպացված էր, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները միլիարդներ էին թալանում ու սեփական երկրում ներդրումներ կատարելու փոխարեն այդ գումարները դուրս բերում երկրից՝ բիզնեսներ հիմնելով որտեղ ասես, բացի Հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր