Դեպի վեր

«ՌեԱնիմանիայի» փակմանը էքսկլյուզիվ կադրեր են ցուցադրվելու

panorama.am10/22/2019, 11:30

«ՌեԱնիմանիայի» փակմանը էքսկլյուզիվ կադրեր են ցուցադրվելու

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը: Փառատոնի բացման արարողությանը կներկայացվի Սալվադոր Սիմոյի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» ֆիլմը:

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:

Կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ միջազգային մրցութային ծրագրերում ընդգրկվել են աշխարհի տարբեր երկրներում նկարահանված լավագույն ֆիլմերը:

Կինոփառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի ներկայացմամբ, լիամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված է 4 ֆիլմ. «Այդ դեպքում շեշտը դրվել է ոչ թե քանակի, այլ որակի վրա: Ֆիլմերը միջազգային հարթակներից են, երկուսը՝ մասնակցել են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցութային ծրագրին»:

Ֆրանսիացի ռեժիսորների «Քաբուլի ծիծեռնակներ» ֆիլմում, նրա խոսքվ, գլխավոր դերակատարներից մեկին հնչյունավորում է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը:

«Փառատոնում ներկայացվելու են շատ թարմ ֆիլմեր, թվաքանակով թեև քիչ ֆիլմերի մասին ենք խոսում, սակայն որակյալ են»,- նշեց նա:

Դ. Մարտիրոսյանն ասաց, որ կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում մի քանի հայ երիտասարդ անիմատորների ֆիլմեր են ընդգրկված, ինչը շատ հրաշալի է:

Վ. Քասունին տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:

Փառատոնի շրջանակներում, ինչպես և նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան է ժամանելու «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Հյու Վելշմանը (Լեհաստան), ով վարպետության դաս կանցկացնի հոկտեմբերի 26-ին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն պատկերապատման գրքի հեղինակ, նկարիչ և անիմատոր Դեշ Շոուն իր կնոջ՝ անիմատոր Ջեյն Սամբորսկու հետ, և գեղանկարիչ, անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր-ղեկավար Գևորգ Մուրադը (ԱՄՆ):

ՀԲԸՄ-ում կանցկացվի գեղանկարիչ, անիմատոր Գևորգ Մուրադի ցուցահանդեսը, որին կներկայացվեն նրա համահեղինակային կարճամետրաժ «Չորս գործողություն Սիրիայի համար» (2019) ֆիլմի գեղարվեստական ձևավորումները և կտավները:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Հայաստան է ժամանում European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա), որը նույնպես վարպետության դաս կանցնակցնի:

Ոլորտի մասնագետներ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա) նույնպես վարպետության դասընթաց կանցկացնեն:

Դ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ փառատոնի փակման բացառիկ հնարավորություն է ընձեռվելու հայ հանդիսատեսին՝ ցուցադրվելու են էքսկլյուզիվ կադրեր Հյու Վելշմանի գալիք նախագծից:

«Բացարձակ գաղափար չունենք, ինչ է սպասվում մեզ, բայց լինելու են էքսկլյուզիվ կադրեր: Համաշխարհային կինոփառատոները հաճախ են դիմում նման պրակտիկայի՝ խնդրելով հատուկ հյուրերեն, աշ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր