Դեպի վեր

Հայկական փակուղի. Ալիևը մերժեց Էրդողանին և փակվում է ներսում

1in.am10/22/2019, 7:48

Հայկական փակուղի. Ալիևը մերժեց Էրդողանին և փակվում է ներսում

Ադրբեջանում իշխող կուսակցությունը քննարկում է անցկացրել հոկտեմբերի 19-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ՝ հնչեցնելով եզրակացություն, որ ընդդիմությունը ծայրահեղ քայլերի է գնում՝ ղեկավարվելով դրսից: Հոկտեմբերի 19-ին Բաքվում իսկապես շատ թեժ էր, և իշխանությունը չափազանց կոշտ արձագանք տվեց ընդդիմության երթին և հանրահավաքի փորձին, «խեղդելով այն օրորոցում»: Այստեղ հատկանշականն այն էր, որ նախապես իշխանությունը արտոնել էր հանրահավաքը, և անգամ չարտոնված երթի պարագայում ակնառու էր, որ իշխանության ուժային հակազդեցությունը բացարձակապես համարժեք չէր ընդդիմության ակցիայի «ուժին»: Ավելին, Բաքվում և անգամ այլ քաղաքներում անջատվել էր համացանցը և խափանումներով էր աշխատել բջջային կապը:

Ի՞նչն էր Ալիևին ստիպել գնալ այդօրինակ ուժային հակազդման, առերևույթ չեղած վտանգի պայմաններում: Եվ այն պարագայում, որ վերջին շրջանում Բաքվի ղեկավարը փորձում էր որոշակիորեն, այսպես ասած, ժողովրդավարություն խաղալ, ազատելով նախկինում քաղաքական պատճառներով կալանավորված որոշ գործիչների: Ի՞նչ պատահեց Ալիևին հանկարծ: Անկասկած, դա խոսում է եղած խորքային խնդիրների մասին, որ առկա են Բաքվում՝ չնայած առերևույթ որոշակի կայունությանը և հանդարտությանը: Ընդ որում, ինչքան էլ «դրսից ղեկավարվող» ընդդիմություն հասկացությունը ստանդարտ է ամբողջատիրական կամ բռնատիրական համակարգերի մտածողության կամ քարոզչական, այսպես ասած, ընդունված կլիշեների տեսանկյունից՝ Հայաստանում ոչ միայն տեսել ենք, այլ նաև այժմ արդեն նախկին իշխանության կարգավիճակով տեսնում ենք նախկին համակարգի քարոզչության զինանոցում՝ նոր իշխանության հասցեին, թե իբրև դրսից էր Հայաստանում հեղափոխությունը, այդուհանդերձ, Ադրբեջանում հնչող գնահատականը նաև հատկանշական է ներկայիս համաշխարհային իրադարձությունների համատեքստում:

Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը տարիներ շարունակ հետևողականորեն կռել է արտաքին դիվանագիտական հաղթանակի միֆը, սեփական հանրությանը համոզելով՝ արձանագրում է նշանակալի հաջողություններ: Հասկանալի է, որ այստեղ գլխավոր կամ բացարձակ չափիչը արցախյան հարցն է՝ Ադրբեջանի համար գերզգայուն մի խնդիր, լիովին հասկանալի պատճառներով, հաշվի առնելով պարտության բարդույթը: Աշխարհում փոխվում են իրողություններ, փոխվում է անվտանգային միջազգային համակարգը, տեղի են ունենում ռեգիոնալ վերադասավորումներ, դրանց զուգահեռ Հայաստանում տեղի է ունենում թավշյա հեղափոխություն, որը Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ռազմական դիվանագիտության առումով, փակուղում հայտնված Ադրբեջանի նախագահին դնում է նաև քաղաքական փակուղու առաջ: Փոխարենը նոր քաղաքական հարթություն է բարձրանում Հայաստանը, որտեղ Ադրբեջանի նախագահի համար տագնապի գագաթնակետն էր հոկտեմբերի 1-ին Երևա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր