Դեպի վեր

Fitch-ը հաստատել է «B+» վարկանիշը Հայաստանի համար

armenpress.am12/18/2017, 12:12

Fitch-ը հաստատել է «B+» վարկանիշը Հայաստանի համար

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար հաստատունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարկանիշի սահմանումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում 2014-2015 թվականների ուժեղ արտաքին շոկից հետո` պայմանավորված արտահանման կատարման, արտաքին պահանջարկի ավելի ամրապնդված պայմանների և դրամական փոխանցումների վերականգնման կառուցվածքային բարելավմամբ ու վստահելի դրամավարկային քաղաքականությանբ: Fitch-ը վերանայել է աճի կանխատեսումը մինչև 4.3 տոկոս 2017 թվականի համար, քանի որ ՀՆԱ-ի աճը առաջինից երրորդ եռամսյակներում կազմել է 5.3 տոկոս: 2018-2019 թվականների համար ակնկալվում է միջինում 3.6 տոկոս աճ` դրամական փոխանցումների և արտահանման աճի համար ստեղծված բարենպաստ միջավայրի շնորհիվ:

Հաջորդը ուժեղ հարկաբյուջետային կոնսոլիդացիան է: Հայաստանը ուժեղացրել է վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ։ Դրա շնորհիվ, գործակալության սպասումների համաձայն, բյուջեի դեֆիցիտը 2016 թվականի 5,9%–ից 2018 թվականին կկրճատվի մինչև 3% և 2,7%` 2019 թվականին։

Fitch-ի` բյուջեի դեֆիցիտի և աճի ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները համահունչ են պետական պարտքի կայունացման հետ: Կանխատեսվում է, որ 2017 թվականին պարտքը կբարձրանա ՀՆԱ-ի մինչև 57.5 տոկոս` փոքր-ինչ պակաս կանխատեսված 58,6 տոսկոս «B» միջին ցուցանիշից, 2018 թվականին կհասնի 58,1 տոկոսի և հետագայում աստիճանաբար կնվազի: Հայաստանի պետական պարտքի կառուցվածքը ունի արտոնյալ պարտքի բարձր մակարդակ (ընդհանուր պարտքի 66 տոկոսը), թեև 81 տոկոսն արտարժութային է, ինչն էլ դրսևորվում է փոխարժեքի փոփոխականությամբ:

Հայաստանն ունի միջին ընթացիկ հաշվի դեֆիցիտ, որը Fitch-ի կանխատեսմամբ կկազմի ՀՆԱ-ի 3 տոկոս 2017 թվականին և միջինը 3.4 տոկոս` 2018-2019 թվականներին: Ներքին պահանջարկով պայմանավորված ներմուծման աճը կհավասարակշռվի արտահանման մուտքերով, որոնք կամրապնդվեն կայուն ապրանքային գների, նոր շուկաների դիվերսիֆիկացման և ռուսական տնտեսության կայունացման միջոցով`խթանելով արտահանման և դրամական փոխանցումների աճը:

Վարկանիշի վերանայմանը նպաստող հիմնական գործոններն են` վստահությունը, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր