Դեպի վեր

Կառավարության ծրագիրն իրատեսական է. Բաբկեն Թունյան

azatutyun.am02/11/2019, 4:18

Կառավարության ծրագիրն իրատեսական է. Բաբկեն Թունյան

Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փոքր-ինչ զգուշավոր, բայց այնուամենյանիվ իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որը վաղն արդեն պետք է քննարկվի խորհրդարանում:

Համաձայն այդ ծրագրի, կառավարությունը նախատեսում է առնվազն 5 տոկոս տնտեսական աճ ապահովել, ըստ Թունյանի՝ նաև աղքատությունը կրճատել 10 տոկոսով, գործազրկությունը՝ 5 տոկոսով․ - «Իմ կարծիքով, իրատեսական ծրագիր է: Մի քիչ, կարելի է ասել զգուշավոր: Իմ անձնական տեսակետն եմ ասում՝ կարելի էր մի քիչ ավելի համարձակ բաների գնալ, բայց ունենք էն, ինչ ունենք: Օրինակ, ինձ համար էդ նույն տնտեսական աճի թիրախը կարող էր շատ ավելի բարձր լինել: Որովհետև եթե մենք ցանկանում ենք թռիչք, 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, թեկուզ եթե մենք ասում ենք առնվազն, ամբողջությամբ չի արտահայտում էն սպասումները, որ կան: Բայց մյուս կողմից, ավելի լավ է մենք թիրախը մի քիչ ցածր դնենք, բայց հետո ավելիին հասնենք»:

«Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդգծում է, որ էական է ոչ միայն տնտեսական աճի ցուցանիշը, այլ աճի որակը: Օրինակ, հնարավոր է ունենանք 10 տոկոս տնտեսական աճ, որը կձևավորվի բուքմեյքերական կամ հանքարդյունաբերական մեկ-երկու ընկերությունների հաշվին, ինչը քիչ ցանկալի է:

«Ազատություն»․ - Հաշվի առնելով, որ նախորդ կառավարությունների բոլոր ծրագրերը եղել են Ձեր ուշադրության կենտրոնում, համեմատական վերլուծություն վստահաբար անցկացրել եք, կարո՞ղ եք ասել, որ սա ամենաիրատեսական ծրագիրն է:

Թունյան․ - Եթե ես հիմա ծրագիրը գնահատեմ նույն կերպ, ինչպես որ գնահատում էի մեկ տարի առաջ կամ երկու տարի առաջ, ինչքան էլ ցանկանամ, դա ինձ մոտ օբյեկտիվորեն չի ստացվելու, որովհետև ես, անկախ ինձնից, արդեն կողմնակալ հայացքով եմ նայում դրան: Ինձ թվում է, ո՛չ շատ ոչ հեղափոխական է, ո՛չ էլ շատ հեղափոխական է: Իրատեսական ծրագիր է, էդ ամեն ինչը ամբողջությամբ հնարավոր է կատարել: Էնպիսի բարձր ու անհավանական շեմեր չեն դրվել, որ մենք դրանց չհասնենք:

«Ազատություն»․ - Ինչո՞վ է տարբերվում նախկինների ներկայացրած ծրագրերից:

Թունյան․ - Մեծ հաշվով ձևակերպումների առոմով մեծ բաներով չի տարբերվում:

«Ազատություն»․ - Եթե այդ ծրագիրը, որը ներկայացված է, իրականանա, կոնկրետ փոփոխությունների ե՞րբ կարող է զգալ հանրությունը:

Թունյան․ - Արդեն այս տարվա վերջին որոշակի փոփոխություններ զգալու առումով կլինեն:

Թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական աճի ոչ այնքան համարձակ թվեր ներկայացրել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանն ընդգծում է․ եթե ծրագրին նայես զուտ տնտեսագետի հայացքով, ապա այն կարող է անգամ տարօրինակ թվալ, քանի որ տնտեսական աճի բավական ցածր ցուցանիշ է ամրագրվել, բայց առաջիկայում կայանալիք քննարկումների արդյունքում, Գևորգյանի համոզմամբ, պարզ կդառնա, թե որն է նման ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD486488.5
EUR547.5552
RUR7.317.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր