Դեպի վեր

Մարինա Սարմոսյանին կալանավորել են. Մոսկվայի ծննդատանը կիրառել են «ագրեսիվ ծննդաբերություններ»

slaq.am12/10/2019, 9:24

Մարինա Սարմոսյանին կալանավորել են. Մոսկվայի ծննդատանը կիրառել են «ագրեսիվ ծննդաբերություններ»

Մոսկվայում կալանավորվել է Ս.Ի. Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի ծննդատան վարիչ Մարինա Սարմոսյանը։ Կնոջը մեղադրում են մոր արգանդից երեխաներին դուրս բերելու ժամանակ նրանց վնասելու մեջ, իբր, բժիշկն ու նրա ենթակաները հրաժարվել են կեսարյան հատում անել պացիենտներին ծանր ծննդաբերություների ժամանակ եւ ստիպել են ծննդաբերել բնական ճանապարհով՝ երեխային ուժով դուրս բերելով։ Նախնական տվյալներով՝ «ագրեսիվ ծննդաբերությունների» հետեւանքով մի նորածին մահացել է, մյուսները ծանր վնասվածքներ են ստացել։

Ս.Ի. Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի ծննդատան նախկին վարիչ Մարինա Սարմոսյանին կալանավորել են ծննդկաններին ոչ պատշաճ ծառայություններ մատուցելու գործով։ Այս մասին «Газете.Ru»-ին տեղեկացրել են Սավելովյան դատարանի մամուլի ծառայությունում։

Կնոջը կալանավորել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 6-ին հաստատություն է այցելել Առողջապահության մայրաքաղաքի դեպարտամենտը. ստուգումը կազմակերպվել էր պացիենտների բազմաթիվ բողոքների հիման վրա։ «Նրանց մերժել են կեսարյան հատում անել, ինչի հետեւանքով նորածին երեխաները վնասվածքներ են ստացել արգանդից դուրս բերվելիս»,- ասել է ՏԱՍՍ-ին ուժային կառույցների աղբյուրը։

Նախնական տվյալներով՝ այդ ամենը տեղի է ունեցել ծննդատան՝ կեսարյան հատում չիրականացնելու ձգտման պատճառով, անգամ երբ դա անհրաժեշտ է եղել։ Վարիչն իբր հպարտացել է բնական ծնունդների իր վիճակագրությամբ, գրել է Telegram-կանալ Mash-ը։

Համաձայն ԶԼՄ-ների տեղեկությունների՝ չորս նորածիններից մեկը, որի ծնողները դիմել են իրավապահ մարմիններին, մահացել է, մյուս պացիենտը կլինիկական մահ է տարել, իսկ երրորդն արդեն մի քանի ամիս կոմայի մեջ է։

Սարմոսյանի զոհերից մեկն էլ դարձել է 39-ամյա Տատյանա Ույուսովան, նա հղիության առաջին ամիսներին Ս.Ի. Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի ծննդատան հետ 260 հազար ռուբլու պայմանագիր է կնքել, պատմել է կինը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում։

Մոսկվացի կնոջ խոսքով՝ նա «հիանալի հղիություն» է ունեցել՝ անալիզները եւ ուլտրաձայնային հետազոտությունները ոչ մի շեղում չեն նշել ոչ Ույուսովայի օրգանիզմում, ոչ պտղի մոտ։

Երբ ծննդաբերությունն սկսվել է, կնոջը կեսարյան հատում է անհրաժեշտ եղել, բայց մանկաբարձները սկսել են համոզել նրան էպիդուրալ անեսթեզիա անել (ներարկում մեջքից, որը հանգեցնում է ցավի զգացողության կորստի), որպեսզի ծննդաբերի բնական ճանապարհով։ «Հետո սկսվեց ծննդաբերությունը, համոզում էին էպիդուրալկա անել, չափաբաժնի չարաշահում եղավ, ու գնաց՝ օքսիտոցին ու լիքը անպետք միջամտություններ, զոռով դուրս բերել, բացվածքներ, վակուում, ուղեղի այտուց եւ կլինիկական մահ ագրեսիվ ծննդաբերական տակտիկայի պատճառով»,- հիշողությունները կիսել է կինը։

Նա ավելացրել է, որ երեխային իր օրգանիզմից ուժով դուրս բերելով զբաղվում էին երեք «մուժիկ»։ Արժե նշել, որ պտուղն այս եղանակով դուրս բերելու այս մեթոդը պաշտոնապես արգելվել է Ռուսաստանում 1992 թվականին բարձր վտանգավորության պատճառով։

Արդյունքում՝ Ույուսովայի երեխայի մոտ առաջ են եկել բազմաթիվ հիվանդություններ՝ մանկական ցերեբրալ կաթվածից մինչեւ էպիլեպսիա։ «Հակաբիոտիկներով հարկադրական ագրեսիվ բուժման պատճառով նա բոլորովին քաշ չի հավաքում։ Ի՞նչ արժանիքի համար են այս անգրագետ մարդիկ աշխատում ծննդատներում եւ կործանում մեր երեխաներին։ Այնպիսի բժիշկները, ինչպիսին Սարմոսյանն է, պետք է բանտ նստեն, այլ ոչ թե հեռուստատեսությամբ ելույթ ունենան։ Նրանք հպարտանում են, որ կեսարյան հատումներն իրենց մոտ 13 տոկոս են։ Դրա գինը երեխաների կյա՛նքն է»,- ընդգծել է կինը։

Եվս մեկ տուժող է դարձել մայրաքաղաքի բնակիչ Մարիա Կասատկինան: Նա Սարմոսյանի մոտ մասնաճյուղ է ընդունվել 2019 թվականի փետրվարին. կնոջ խոսքով՝ ինքն էպիդուրալ անզգայացման ցուցումներ չուներ, սակայն բժիշկները, միեւնույն է, դեղամիջոցը ներարկել են, փոխանցել է kp.ru-ի կայքը:

Արդյունքում մանկաբարձները Կասատկինայի մոտ գրանցել են ծննդաբերական թույլ գործունեություն (անբավարար ուժ եւ արգանդի մկանների կրճատումների տեւողություն, որոնք թույլ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր