Դեպի վեր

Վարշավայի ֆոնդային բորսայի խորհուրդը ՀՀ ֆոնդային բորսայի 65,03% բաժնետոմսերի ձեռքբերման պայմանական հավանություն է տվել

shamshyan.com05/20/2022, 12:12

Վարշավայի ֆոնդային բորսայի խորհուրդը ՀՀ ֆոնդային բորսայի 65,03% բաժնետոմսերի ձեռքբերման պայմանական հավանություն է տվել

Վարշավայի ֆոնդային բորսայի խորհուրդը Հայաստանի ֆոնդային բորսայի 65,03 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման պայմանական հավանություն է տվել, հայտնում է Bankier.pl-ը։



«2022 թվականի մայիսի 12-ին խորհուրդը պայմանական համաձայնություն է տվել Հայաստանի ֆոնդային բորսայի («AMX») 65,03 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերմանը։

Վաճառողին, այսինքն Հայաստանի Կենտրոնական բանկին (ԿԲ) ներկայումս պատկանում է AMX-ի կանոնադրական կապիտալի 90,05 տոկոսը։ Գործարքի արդյունքում ՎՖԲ-ն ձեռք կբերի AMX-ի 967 սովորական բաժնետոմս, որը նրան կտրամադրի ընկերության կողմից ձեռք բերված ընդհանուր կանոնադրական կապիտալի 65,03 տոկոս բաժնեմասը՝ 826 297 550,00 դրամ գնով։

Գործարքի արդյունքում AMX-ի սեփականության կառուցվածքը կլինի հետեւյալը.

- AMX՝ 148 սեփական բաժնետոմս, ընկերության կանոնադրական կապիտալում 9,95 տոկոս բաժնեմաս:

- ԿԲ՝ 372 բաժնետոմս, ընկերության կանոնադրական կապիտալում 25,02 տոկոս բաժնեմաս:

- ՎՖԲ՝ 967 բաժնետոմս, ընկերության կանոնադրական կապիտալում 65,03 տոկոս բաժնեմաս:

Գործարքի արդյունքում ՎՖԲ-ն անուղղակիորեն վերահսկողություն ձեռք կբերի Հայաստանում Արժեթղթերի Կենտրոնական Դեպոզիտարիումի նկատմամբ, որում ներկայումս AMX-ը տիրապետում է կանոնադրական կապիտալի 100 տոկոսին:

AMX-ի բաժնետոմսերի ՎՖԲ-ի կողմից ձեռք բերված ընդհանուր արժեքը կկազմի 826 297 550,00 դրամ եւ կվճարվի երկու տրանշով.

1. Առաջին տրանշը 498 765 150,00 ՀՀ դրամի չափով, ենթակա է վճարման բաժնետոմսերի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր