Դեպի վեր

«Շատ դեպքերում գաղափարը լավն է լինում, սակայն կիրառման մեխանիզմները հակառակ էֆեկտ են տալիս»․ կառավարությունը հեշտացնում է լիզինգի գործընթացը

1in.am02/15/2020, 6:12

«Շատ դեպքերում գաղափարը լավն է լինում, սակայն կիրառման մեխանիզմները հակառակ էֆեկտ են տալիս»․ կառավարությունը հեշտացնում է լիզինգի գործընթացը

Կառավարությունը լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ է մշակել։ Փետրվարի 13-ին կառավարության նիստում էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս մասնավորապես հայտարարեց․

«Մենք կարգավորում ենք լիզինգի դաշտը և բացում ենք նոր հնարավորություններ լիզինգի ոլորտի զարգացման համար։ Մեր գնահատմամբ՝ տվյալ փաթեթի ընդունման արդյունքում լիզինգի ծավալները ՀՀ-ում կարող են աճել մինչև երկու անգամ։ Ներկա դրությամբ՝ Հայաստանում լիզինգի պայմանագրերը միշտ կնքվում են եռակողմ, տվյալ փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի երկկողմ լիզինգի պայմանագրերի կնքումը։ Սա թույլ կտա իրականացնել երկրորդային լիզինգի գործարքը»։

«Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը  դրական գնահատեց գործադիր մարմնի այս որոշումը՝ ընդգծելով, որ գործընթացի հեշտացումը կարող է խթանիչ գործոն դառնալ՝ լիզինգային գործարքների ավելացման համար։

«Շատ դեպքերում գաղափարը շատ լավն է լինում, վեհ է լինում, բայց  միևնույն ժամանակ այդ գաղափարի կիրառման այնպիսի պայմաններ, այնպիսի մեխանիզմներ են  դրվում, որ առաջ քաշված դրական փոփոխությունը լրիվ հակառակ էֆեկտն է ունենում․ հուսանք, որ կառավարությունն այս անգամ այդ ճանապարհով չի գնում և իրականում առավել դյուրին գործընթաց է նախատեսում լիզինգից օգտվել ցանկացողների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Գագիկ Աղաջանյանն  ու այս համատեքստում հավելեց․

«Ես, անկեղծ ասած, մի փոքր դժվար  եմ պատկերացնում, թե ինչպես  են անելու, որ եռակողմ պայմանագիրն այսուհետ երկկողմ կնքվի, որովհետև հիմա դրանք կնքվում են բանկի, վաճառողի և գնորդի միջև, բայց, եթե ինչ-որ տարբերակներ ունեն գործընթացի պարզեցման համար, ապա շատ լավ է, եթե սրան էլ ավելացնեն նաև երկրորդային շուկայից ձեռքբերման հնարավորությունը, ապա, լիզինգից  օգտվողների քանակը, միանշանակ, կավելանա և դա շատ լավ է»։

Աղաջանյանի խոսքերով՝  լիզինգով որևէ ապրանք գնելու գործընթացում խնդիրներ որպես այդպիսի գրեթե չկան, պարզապես ի տարբերություն այլ նմանատիպ գործընթացների՝ այն մի փոքր ավելի  ժամանակատար է, որովհետև բանկը բազմաթիվ փաստաթղթեր է  պահանջում՝ գնորդի վճարունակության մեջ համոզվելու համար։...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD477.5479.5
EUR517522.5
RUR7.317.44
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր